Recent posts
To top
26 Aug

Աղջիկներ, զենքեր, փող ու հաջողակ խաղաքարտեր. Դեն Բիլզերյանը գալիս է Հայաստան

Դեն Բիլզերյանը գալիս է Հայաստան: Այս լուրն ավելի արագ տարածվեց Ֆեյսբուքի հայկական տիրույթում, քան Դենը կհասցներ փոխել հերթական գեղեցկուհուն մեկ ուրիշով:

Իսկ հիմա՝ ո՞վ է նա, ի՞նչ է անում, ինչու՞ է այդքան հայտնի և վերջապես՝ հետո ի՞նչ, որ գալիս է Հայաստան:

***

Դենն Ինսթագրամի ամենահայտնի տղաներից է, Ֆեյսբուքի ու Թվիթերի այն օգտատերերից, որոնց հետևորդների թվին նախանձել կարելի է: Նա միլիոնատեր է, հաջողակ ու շատ պահանջված կանանց շրջանում: Կամ հակառակը՝ պահանջված է կանանց շրջանում, որովհետև միլիոնատեր է ու հաջողակ: Թերևս՝ կարևոր չէ: Կարևորն այն է, որ այս «լավ փաթեթավորված նվերը» մի որոշ ջանք կթափի նաև սոցցանցերում Հայաստանի մասին գրառումներ անելու համար: Այնպես որ, մի՛ շտապեք Դենի այցն անօգուտ համարել:

Ի դեպ, խոսենք այդ «ջանքերից». Դեն Բիլզերյանի սպասվող այցի մասին լուրն առաջինը տարածվել է հենց նրա թվիթերյան էջում: Նախազգուշացնում ենք՝ եթե առաջին անգամ եք մտնում Դենի թվիթերյան էջ, ապա սոցցանցը նախ զգուշացնելու է՝ ուշադիր եղեք, հնարավոր է ոչ պատշաճ բովանդակության ականատես լինեք: Դենը սուրբ չէ, և դա գիտեն բոլորը:

Image00002

Իսկ համաշխարհայինն մասշտաբներով ճանաչելի նա դարձավ 2009 թվականին, երբ մասնակցում էր Պոկերի միջազգային մրցաշարին: Փող, փող և շատ փող. այս մրցաշարից հետո Դենի «գրպանի գումարը» հաշվելը առնվազն անհամեստություն կլիներ:

Ծագումով հայ երիտասարդը Միացյալ Նահանգներում հայտնի է որպես վենչուրային ներդրող, դերասան, պրոֆեսիոնալ պոկերի «արքա»: Սա «պաշտոնապես» Վիքիպեդիայում անվան դիմաց գրելու համար: Իսկ ընդհանրապես՝ մարիխուանայի «ջերմոցներից» մինչև տարբեր տրամաչափի զենքեր. չխաբվեք այս տիտանի և ոչ մի մկանին: