Recent posts
To top
20 Mar

Ռոնալդուն և կինը՝ Quina Awards մրցանակաբաշխությանը

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կնոջ՝ Ջորջիանա Ռոդրիգեսի հետ մասնակցել է Quina Awards մրցանակաբաշխությանը, որտեղ  նոմինացված էր «Տարվա ֆուտբոլիստ» անվանակարգում:

Ջորջիանան և Ռոնալդուն նույն տանիքի տակ դաստիարակում են 4 երեխա, նաև այս պատճառով է, որ զույգին հաճախ չես տեսնի հանրային վայրերում և միջոցառումների ժամանակ:

Ռոդրիգեսի համար սա առաջին հանրային միջոցառումներից մեկն էր՝ վերջին չորս ամսվա ընթացքում: Աղջկա ծննդից հետո մոդելը հասցրել է վերադառնալ նախկին տեսքին՝ Quina Awards-ին ներկայանալով կազմվածքն ընդգծող տաբատով և տոպով: Զուգը չի վրիպել լրագրողների ուշադրությունից և նրանց կողքով անտարբեր չեն անցել լուսանկարիչները:

Image00001

Հիշեցնենք, որ զույգը միասին է 2016 թվականից, իսկ նախորդ տարվա նոյեմբերին նրանք աղջիկ ունեցան: Ջորջիանան և Կրիշտիանուն միասին դաստիարակում են նաև Կրիշտիանու կրտսերին և երկվորյակներ Եվային ու Մաթեոյին:

Համաձայն լուրերի՝ այս ամառ նրանք հարսանիք են պլանավորում: