Recent posts
To top
19 Nov

Creative Fashion Show. նորաձևության և ձիասպորտի միաձուլում

DA2B2678

Նոյեմբերի 15-ին ArmMod Fashion նախագիծը Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի հետ համատեղ նախադեպը չունեցող նորաձևության տոն  պարգևեց ներկա գտնվողներին:

Creative Fashion Show-ն որդեգրել էր մի շատ կարևոր գաղափար՝ համախմբել աշխարհասփյուռ հայ տաղանդավոր դիզայներներին: Հատուկ այս ցուցադրության համար Հայաստան էին ժամանել տաղանդաշատ մոսկվայաբնակ հայ դիզայներ Տիգրան Ալբերտին՝ իր հայկական կարպետ հիշեցնող  տակացուներ ունեցող կոշիկների հավաքածուով, և Վրաստանում բնակվող մեր հայրենակցուհի Նարինե  Պուտոյանը՝ իր «Մարադիուլի» բրենդի հարսանեկան հավաքածուով:

Ցուցադրությունը կազմակերպվել էր ձիարշավարանում: Հատուկ այս ցուցադրության համար մոդելները 1.5 ամիս ձիավարության դասընթացների էին հաճախել:

DA2B1631

Մինչ ցուցադրության սկսելը ձիարշավարանին կից գտնվող  JOKEY ռեստորանում հյուրերին սպասվում էր  հյուրասիրություն և կրեատիվ ֆոտոզոնա: Շոուն բացեց  դիզայներ Տիգրան Ալբերտի կինը` երգչուհի Աստան:

DA2B1503

Ցուցադրության մեկնարկը տրվեց հաղորդավարուհի, գեղեցկուհի մոդել Ռիփի Սարգսյանի ողջույնի խոսքով, ով նույնպես նստած էր ձիու վրա:

DA2B1491

ArmMod Fashion-ը հավատարիմ մնալով իր գաղափարին, իր որդեգրած աշխատելաոճին, հնարավորություն է տալիս սկսնակ տաղանդավոր դիզայներներին՝ այսուհետ ներկայանալու մրցութային կարգով:

Այս անգամ բազմաթիվ հայտերից ընտրվել էին 4 դիզայներներ: Հաշվի է առնվել և՛ ոճային առանձնահատկությունը, և՛ հիմնական միտքը: Ընտրվել էին  այն դիզայներները, ովքեր ավելի կրեատիվ էին մտածել և իհարկե համապատասխանել ֆորմատին:

DA2B2163

Նրանք էին Mekikchian բրենդը ներկայացնող Աննա  Մեկիկչյանը, Sofely բրենդը ներկայացնող Սոֆյա  Մովսիսյանը, Sa Fea  բրենդը ներկայացնող  Սոֆիա  Խոստեղյանը և դիզայներ Արփի Գրիգորյանը: Հատկանշական էր, որ ներկայացվեց նաև ArmMod by Jen A հավաքածուն:

Ցուցադրության ընթացքում  մոդելները և՛ քայլում էին  50 մետր երկարություն  ունեցող պոդիումին, և՛ հանդես գալիս ձիերի վրա նստած, ինչը հանդիսատեսին  զարմանք և հիացմունք էր պատճառում:

DA2B1963 DA2B1957 DA2B1911 DA2B1772 DA2B1751 DA2B1745 DA2B1728 DA2B1698 DA2B1668 DA2B1656DA2B1641 DA2B1604DA2B1584 DA2B1567 DA2B1556 DA2B1465 DA2B1456 DA2B1449 DA2B1445DA2B1431 DA2B1424 DA2B2700 DA2B2696 DA2B2678 DA2B2660 DA2B2604 DA2B2580 DA2B2560 DA2B2523 DA2B2499DA2B2470 DA2B2370 DA2B2360 DA2B2349 DA2B2339 DA2B2326 DA2B2318 DA2B2297 DA2B2287 DA2B2283 DA2B2202DA2B2192 DA2B2149 DA2B2107 DA2B2018