Recent posts
To top
14 Sep

Ինչպե՞ս են դիմավորել Խարլամովին հայկական հյուրանոցում

Image00001

Հումորի, կրեատիվի և էքսպերիմենտի արդեն սիրելի դեմքերը՝ Comedy Club-ից ելույթ կունենան Երևանում: Սեպտեմբերի 15-ին և 16-ին, «Տաշիր» ընկերության աջակցությամբ, երևանցիները կունենան բարձր տրամադրություն և հումորի լեզվով խոսք լսելու հնարավորություն:

 Comedy Club-ի տղաներն արդեն ժամանում են Հայաստան ու պատրաստվում իրենց ելույթներին:

Երեկ Ինսթագրամի իր էջում Գարիկ Խարլամովը մի բացիկ է հրապարակել և գրություն թողել, որ երևանյան հյուրանոցում իրեն այսպես են դիմավորել:

Image00002

Comedy Club-ի աստղը կատակել է, թե գլխի չի ընկնում բացիկլն իրեն է ուղղված, Գալուստյանին թե՞ Գարիկ Նարտիրոսյանին:

Երկրպագուներն ակտիվորեն մեկնաբանել են Խարլամովի հրապարակումը՝  գովելով հայկական հումորն ու մայրաքաղաք Երևանը: