Սիգարի փակ երեկո
Golden Tulip Hotel Yerevan 2011
Ապրիլ ամսվա ընթացքում Elite Life ընկերությունը APA Cigars ընկերության հետ համատեղ կազմակերպեց երկու սիգար երեկույթ, որոնց նպատակն է սիգարի կուլտուրայի զարգացումը Հայաստանում: Առաջին երեկույթը տեղի ունեցավ Golden Tulip Hotel Yerevan հյուրանոցի ձմեռային պարտեզում, իսկ երկրորդը Golden Palace հյուրանոցի Cigar Bar-ում: Փակ միջոցառումներին հրավիրված էին խոշոր բիզնեսմեններ, մշակութային գործիչներ, ինչպես նաև երկու ընկերությունների գործընկերներ: Անմիջական ընկերական մթնոլորտում հյուրերը կիսվեցին իրենց սիգարի նախընտրություններվ և վայելեցին CAO Brazil, CAO Gold և Rey de Reyes Nativo սիգարները, ինչպես նաև Hennessy X.O. և The Macallan 18 Y.O.: Միջոցառումը լրացրեց հայտնի դոկումենտալ ֆիլմը, որը նկարահանված է CAO ապրանքատեսակի կողմից, այն պատմում է իսկական դոմինիկյան սիգարների պատրաստման առանձնահատկությունների մասին: