Recent posts
To top
13 Nov

Էս աշխարհը կփրկի արվեստը. Քրիստոֆ Վալց

bb1e5d98.crop5814x3937x18x0-fit1772x1200.d5a827.ESQUIRE_CHRISTOPH_WALTZ_10.8.14_06_026-f2

 Դերասանների համար բաղձալի «Օսկարին» Քրիստոֆ Վալցն արժանացել է 2 անգամ, «Ոսկե գլոբուսը», Կաննի արմավենին ու BAFTA-ն ևս չեն շրջանցել նրան: Վալցի ամենահայտնի դերերից մեկը   Քվենտին Տարանտինայի «Անփառունակ սրիկաները» ֆիլմում կերտած կերպարն էր:

 Քրիստոֆ Վալցը Esquire ամսագրին պատմել է իր կյանքի կանոնները:

Կինոն՝ նայելու, փառահեղ մտքերը՝ թարգմանել-սղագրել-անմահացնելու համար են: Մենք այդպես էլ արել ենք. Esquire-ին տված հարցազրույցի ամենահատվածները՝ մեր ճաշակով, ձեզ համար:

Կուզե՞ք իմանալ ողջ ճշմարտությունն իմ մասին: Ես երջանիկ եմ:
***

«Որտե՞ղ եք ապրում» հարցը ժամանակակից աշխարհում կորցրել է իմաստը: Ավելի լավ է հարցնեք՝ որտեղ է ապրում սիրտս:
***

Էս աշխարհը կփրկի արվեստը:
***

Չեմ հավատում, որ տեխնոլոգիաները ծառայում են մարդկանց: Հատկապես, երբ հասկանում եմ, որ ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են քո տեսախցիկով տեսնել, թե կնոջդ հետ ինչով ես զբաղված ննջարանում:
***

Ընտրելու հնարավորությունը լավագույն բանն է, ինչին ես հասել եմ իմ կյանքում:

c26b1531.fit1772x1302.3109cc.ESQUIRE_CHRISTOPH_WALTZ_10.8.14_03_152-f3

***
Իմ դերերում իմպրովիզացիաներ չեն լինում: Առաջին հերթին (իսկ սա կարևոր է), ես ատում եմ դրանք: Եվ երկրորդ( որ պակաս կարևոր չէ)՝իմպրովիզներում շատ վատն եմ: Երևի հենց այս պատճառով էլ ատում եմ դրանք ու զբաղվում  կինոյով, ոչ թե ստենդ-ափով:

***

Ողջ ուժով փորձում եմ չկրկնել ինքս ինձ:

***

Եվրոպայում ինձ միշտ ասում են՝ «Էդ հոլիվուդներում քեզ ուզում են լիմոնի պես քամել»:  Հա, դե ինչ, խոստովանում եմ՝ այդպես էլ կա: Իսկ ինչո՞ւ» չքամել, եթե իմ մեջ հյութ կա:
***

Հոլիվուդը յուրաքանչյուր կինոդերասանի նպատակն է: Չեմ հավատում նրանց, ովքեր հակառակն են պնդում:
***

Առաջին անգամ նացիստական համազզգեստ հագնելիս բան էլ չզգացի: Երևի հագովս մի քիչ փոքր էր:

f2110786.fit1772x1182.96d0fa.ESQUIRE_CHRISTOPH_WALTZ_10.8.14_01_066-f2