Recent posts
To top
11 Dec

Ամանորի շունչը՝ Christmas fest-ում

Ամանորին ընդառաջ՝ Անի Պլազա հյուրանոցում կազմակերպվել էր Christmas fest, որի ընթացքում ներկայացվում էին նրբաճաշակ վարպետների և տարբեր ընկերությունների ձեռագործ  աշխատանքներ: Օրվա ընթացքում ներկայացվում էր հայկական և օտարերկրյա արտադրանքներ՝ Ամանորի թեմայով և տոնական շնչով: Դե, իսկ դահլիճի գեղեցիկ, տոնական  և շքեղ շունչն ապահովել էր Prestige Wedding Planner-ը:

Christmas fest անցկացվում է 15 տարի շարունակ, կազմակերպիչ Մարիաննա Բեկչյանի խոսքով՝ այս իրադարձությունը մեր քաղաքում կարելի է վայելել տարին 2 անգամ՝ Ամանորին և սուրբ Զատիկին: Այս ցուցահանդեսն առանձնանում էր նրանով, որ մասնակիցներն ավելի շատ էին, արտադրողներն ավելի հետաքրքրված են այս իրադարձությամբ:

Օրվա ընթացքում հյուրերը հնարավորություն ունեին նաև վայելել կենդանի երաժշտություն, օգտվել համեղ հյուրասիրությունից և մասնակցել վիճակահանության:

Խոսելով վիճակահանության մասին՝ կազմակերպիչ Մարիաննա Բեկչյանը նշում է.

-Վիճակահանության նպատակը բարեգործական ակցիա իրականացնելն է: «Գրանդ Քենդի» և «Վեգա» ընկերությունների շնորհիվ՝ այս տարի մենք կարողացանք նվերներ և օժանդակություն տրամադրել Խարբերդի մանկատան սաներին:

Հետաքրքիր և յուրօրինակ նվերներ ընտրելու հնարավորությունը մեր համաքաղաքացիները բաց չէին թողել, իսկ մենք աշխատել ենք բաց չթողնել լավագույն պահերը լուսանկարելու հնարավորությունը: Առաջարկում ենք Christmas fest-ին հետևել կադրերով:

Լուսանկարներըՙ Դավիթ Դավթյանի

Image00001

Image00002 Image00003 Image00004 Image00005 Image00006 Image00007 Image00008 Image00009 Image00010 Image00011 Image00012 Image00013 Image00014 Image00015 Image00016 Image00018 Image00020 Image00021 Image00022 Image00023 Image00025 Image00026 Image00028 Image00029 Image00030 Image00031 Image00032 Image00033 Image00034 Image00035 Image00037 Image00038 Image00039 Image00041