Recent posts
To top
10 Dec

CHRISTMAS FEST-ը 10 տարեկան է

KAR_8843

Եվս մի քանի օր և արդեն Ամանոր է. դեկտեմբերի 8-ին Անի հյուրանոցում տարածված էր տոնական տրամադրությունն ու շունչը:

CHRISTMAS FEST ցուցահանդես-վաճառքը հայկական արտադրանքի և բարեգործության մասին է: Միջոցառումն ամեն տարի սիրով կազմակերպում է Մարիաննա Բեկչյանը: Հոբելյանական տարում տաղավարներն ավելի շատ էին ու բազմազան: Այս տարի միջոցառմանը ներգրաված էին նաև Խարբերդի մանկատան սաները, աուտիզմով մարդիկ և սահմանամերձ գյուղերից հասարակական կազմակերպություններ:

Ձեռագործ աշխատանքներ, երևանյան ժամանցավայրերում առաջարկվող նոր ապրանքատեսակներ և միջազգային խոհանոց. լայն հանրությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու հայկական ձեռագրին:

 Միջոցառման ընթացքում անցկացվեց վիճակահանություն, որի հասույթն ուղղվելու է Խարբերդի մանկատանը:

CHRISTMAS FEST-ի մշտական աջակիցն է «Վեգա» ընկերությունը:

Բարի, դրական և տոնական միջոցառման երաժշտական մասն ապահովեցին Խաչատուր Խաչատրյանն և Կարեն Նավասարդյանը:

Առաջարկում ենք հետևել միջոցառման ընթացքին լուսանկարներով:

KAR_8844KAR_8848 KAR_8853 KAR_8856 KAR_8857 KAR_8859 KAR_8864 KAR_8866 KAR_8868 KAR_8869 KAR_8874 KAR_8878 KAR_8881 KAR_8882 KAR_8884 KAR_8887 KAR_8891 KAR_8892 KAR_8898 KAR_8902 KAR_8907 KAR_8908 KAR_8912 KAR_8918 KAR_8921 KAR_8924 KAR_8926 KAR_8927 KAR_8933 KAR_8934 KAR_8936 KAR_8943 KAR_8949 KAR_8950 KAR_8955 KAR_8958 KAR_8961 KAR_8963 KAR_8966 KAR_8972 KAR_8975 KAR_8982 KAR_8987 KAR_8991 KAR_9000 KAR_9002 KAR_9004 KAR_9005 KAR_9012 KAR_9017 KAR_9026 KAR_9028KAR_8843

KAR_8844