Recent posts
To top
13 Apr

Christian Louboutin – ի վերջին հավաքածուն

christian-louboutin-nude-ballet-flats-collection

Christian Louboutin  ապրանքանիշը ներկայացրել  է մաշկի  գույները  հիշեցնող  հարթ կոշիկների նոր  հավաքածու, որը կոչվում է  Nudes : Յուրաքանչյուր կին կարող է գտնել  հենց  իր մաշկին համապատասխան  հատուկ մշակված յոթ երանգներից մեկը : Հանրահայտ փարիզեցի դիզայները  մասնագիտական կրթություն չի ստացել, իր խոսքերով ոգեշնչման աղբյուր են  հանդիսացել  Փարիզի թանգարաններն ու պարուհիները: Իր գործունեությունն էլ ծավալել է վաղ  90-ականներից:  Ապրանքանիշը ունի նաև տարբերանշան՝ կոշիկի ետնամասը հատուկ մշակվում է ալ կարմիր գույնով, որը հաղորդում է կոշիկներին հատուկ սեքսուալություն և հմայք: Christian Louboutin  ապրանքանիշը ամեն տարի   վաճառում է ավելի քան 500.000  զույգ  կոշիկ, իսկ արժեքը տատանվում է  400 –ից մինչև   6000  ԱՄՆ դոլար: Նշենք նաև,որ այս ապրանքանիշի վերջին գլուխգործոց հավաքածուն  հավանության է արժանացել  աշխարհի նորաձև կանանց կողմից և օն լայն վաճառքի վերջին  տվյալներով արդեն համարվում է bestseller:

christian-louboutin-ballet-flats-nude-belle-naija-march-2016