Recent posts
To top
20 Aug

Շարլիզ Թերոնի անկեղծ հարցազրույցը

Image00001

Դերասանուհի Շարլիզ Թերոնի մասնակցությամբ Atomic Blonde ֆիլմը լավ առիթ է դարձել շիկահերին հիշելու ու նրա մասին հաճախ գրելու համար: Վերջերս նա անկեղծացել էր ամերիկայն հեռուստաշոուներից մեկի ընթացքում և պատմել իր մանկության ու պատանեկության մասին:

Դերասանուհին, պարզվում է, հեշտ տարիներ չի ապրել. 15 տարեկանում նա ականատես է եղել՝ ինչպես է  մայրը կրակել հարբեցող հոր վրա՝ ինքնապաշտպանության համար:

940x628_1_9407b62deb020ee3a9785a06aee9ea58@940x628_0xc35dbb80_18600184851500803722

«Ես երկար ժամանակ թաքցնում էի այդ փաստը, իսկ երբ հարցնում էին հորս մասին, ասում էի, որ մահացել է ավտովթարի ժամանակ»:

Շարլիզի խոսքով՝ մայրն ուժեղ կին է ու սթրեսը հաղթահարեց ինքնուրույն՝ առանց հոգեբանի աջակցության: Այս դեպքից հետո երիտասարդ աղջնակը որոշում է մորն օգնել ու օժանդակել: 16 տարեկանում մասնակցում է գեղեցկության մրցույթի, հաղթում, հետո պայմանագիր կնքում մոդելային գործակալության հետ, ապա՝ ուղևորվում Հոլիվուդ: Իսկ այստեղ նրան չնկատելը պարզապես մեղք կլիներ:

Image00003

Չնայած դերասանական հաջող կարիերային՝ Շարլիզը անձնական կյանքում այնքան էլ հաջողակ չէ, ու դա շտկել չստացվեց նույնիսկ Շոն Պենին:
Ասում են՝ հոգեբանները միաբերան պնդում են՝ դերասանուհին այդպես էլ չկարողացավ վստահել տղամարդկանց՝ չնայած նրան, որ աշխարհի ամենասիրված ու ցանկալի կանացից մեկն է: