Recent posts
To top
16 Aug

«Նորաձև ձախողում». Շարլիզ Թերոն

Image00013

Շարլիզ Թերոնի գրեթե բոլոր կերպարներն արժանանում են հավանության, սիրվում են ու նաև կրկնօրինակվում:  Բայց Atomic Blonde ֆիլմի բեռլինյան պրեմիերայի զգեստը նորաձևության ոլորտի քննադատներին այնքան էլ չի ոգևորել: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ շքեղ շիկահերը արժանացել է նորաձևության ոլորտի գիտակների քննադատությանը:

 Image00026

Image00027

Շարլիզն ընտրել էր կիպ տոպ և բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստ: Dior ապրաքանիշի զգեստը սակայն, ըստ քննադատների, դերասանուհու տարիքին հարմար չէր:

Գիտակները խորհուրդ են տալիս՝ նույնիսկ ամենաթրենդային ու նորաձև հագուսներն ընտրելիս չպետք է մոռանալ տարիքը, եթե նույնիսկ իդեալական կազմվածք ունեք: