Պայուսակների CHANEL’s GABRIELLE-ի հավաքածուն այս սեզոնի գլխավոր նորություններից է: Chanel նորաձևության տունը գովազդային արշավին նախապատրաստվելիս ու հրաշալի քառյակ է կազմել. Քրիստեն Ստյուարտը, Կարա Դելվինը, Կարոլին դը Մեգրեն և Ֆարել Ուիլյամսը կներկայանան տարբեր ռեժիսորների կողմից նկարահանված փոքրիկ ֆիլմերով՝ արտացոլելով լեգենդար Շանելի փառքի երանգները:
Շարքի առաջին ֆիլմը ներկայացնում են ավստրալացի ռեժիսոր Դենիելյա Էսկիլլան և նորաձևության տան մուսա Քրիստեն Ստյուարտը: