Recent posts
To top
10 Apr

Քեթրին Զետա-Ջոնսն ու իր 14-ամյա աղջիկը՝ ուշադրության կենտրոնում

Հանրահայտ, սիրված ու ոճային Քեթրինը սկսել է հանրային միջոցառումներին միայնակ չգնալ, իսկ  լրագրողների և լուսանկարիչների ուշադրությունը իր հանդեպ  կրկնապատկվել է. գեղեցկուհին միայանկ չի գալիս, այլ՝ 14-ամյա դստեր հետ: 

Վերջին օրերի ամենաքննարկված ցուցադրություններից մեկն, անխոս, Dolce & Gabbana-ի նյույորքյան ներկայացումն էր, որը, աստղային մայրն ու աղջիկը բաց թողնել չէին ցանկացել: Հոլիվուդյան աստղն այս երեկոյի համար ընտրել էր կրծքավանդակն ընդգրկող ու շեշտադրող հագուստ՝ հենց Dolce & Gabbana-ից, երիտասարդ Քերիսը նախընտրել էր բաց ուսերով ու վառ գույներով տոպ: Քեթրինի և աղջկա լուքը համադրվել էր բարձրակրունկ կոշիկներով և իհարկե՝ լուսանկարիչներին շռայլվող ժպիտներով:

Image00022

Ինքը՝ Դոմինիկո Դոլչեն, ինստագրամյան իր էջում տեղադրել է Քեթրին Զետա-Ջոնսի և աղջկա մասնակցությամբ կարճ հոլովակ: Բայց գեղեցկուհի Քերիսի համար սա միակ լավ լուրը չէ. կարծես թե, նորաձևության աշխարհը շռայլորեն հիացմունքի խոսքեր է ուղարկում աղջկան, իսկ ռուսական elle.ru-ն  կանխազգում՝ Լիլի Ռոուզ Դեպն ու Քայա Գերբերը մրցակից ունեն և պետք է մտածեն ապագայի մասին, իրենց ապագայի: