Recent posts
To top
10 Jan

«….Ես երազում էի այսօրվա մասին». Կառոլինա Խառատյան

unnamed (2)

Կառոլինա Խառատյան. գեղեցկուհի, համարձակ երգչուհին մեզ պատմել է իր նախասիրությունների, ոգեշնչման և տարբերվող ու յուրօրինակ աշխարհի մասին:

unnamed (4)

-Երգչուհու կարիերան. որտեղի՞ց սկսվեց:

-Մենք ընտանիքում շատ երաժիշտներ ունենք: Մայրս դաշնակահարուհի է. նա առաջինը նպաստեց և ինձ օրինակ ծառայեց: Մեր տանը միշտ հնչել և հնչում է դասական երաժշտություն, ջազ….էսթետիկ երաժշտությունը:

-Կփոխեի՞ք մասնագիտությունը:

-Եթե մի օր ձայնս կտրվի, կարծում եմ կզբաղվեմ խոհարարական արվեստով: Ուսումնասիրում եմ համաշխարհային խոհանոցը և սիրում եմ պատրաստել:

-Իսկ ի՞նչ եք պատրաստում:

– Սթեյք, ձուկ, տարբեր պաստաներ, սոուսներ….իմպրովիզներ: Ընկերներս և ընտանիքիս անդամները ասում են, որ համեղ է ստացվում:

-Հայ հայտնի արտիստներից գիտե՞ք ում եք նման:

-Մոտավորապես այո.… և շատ սիրում եմ իրեն: Ինքն ինձ համար իսկապես գեղեցիկ կնոջ կերպար է: Պատահում է, որ նույն վայրերում հանդիպում ենք. ինքը վարում է, ես էլ՝ երգում (ժպտում է.-հեղ.):

unnamed (1)

-Մի առիթով 2010թ.-ի լուսանկարի տեսքով ցույց եք տվել Ձեր կյանքի փոփոխությունը: Սիրո՞ւմ եք փոփոխություններ:

-Սիրում եմ: Փոփոխությունը պետք է և՛  արտիստի համար և՛ իր հանդիսատեսի: Նրանք ուզում են նորը տեսնել. նոր ոճ՝ ստեղծագործական, արտաքնային:

-Իսկ սեփական «ես»-ը փոխվո՞ւմ է:

-Երբե՛ք:

-Ինչպիսի՞ն է այն:

-Լավատես, շատ սկզբունքային և ծնող պաշտող:

-Ի՞նչ սկզբունքներ կան:

-Երևի թե այն, որ ուզածին պետք է հասնել: Մասնագիտության մեջ կլինի, հարաբերությունների….առհասարակ, մարդը եթե ինչ-որ բան ունենալու ցանկություն ունի, պետք է հասնի և ունենա:

unnamed (2)

Անձրև չեք սիրում չէ՞:

-Ընդհանրապե՛ս:

-Իսկ ո՞րն է տարվա Ձեր եղանակը:

-Գարուն, ամառ, աշնան կես. տաք եղանակները: Ես տաք մարդ եմ (ժպտում է.-հեղ.):

mshakac

-Որտեղի՞ց գտնել մոտիվացիա:

-Ամենափոքրիկ բաներում էլ կարելի գտնել գեղեցիկը, լավը, ստիմուլը: Պետք է գտնել, կառչել դրանից ու զարգացնել: Առանց այն էլ բոլորիս կյանքում բարդությունները շատ են:

Աշխարհը կփրկի ոչ միայն գեղեցիկը, այլ նաև բարին (ժպտում է.-հեղ.):

-Ձեր ոգեշնչումը….

-Մայրս է…..մինչ օրս՝ թեկուզ երկնքից ինձ ոգեշնչում է:  Նա կնոջ, մարդու, ստեղծագործող մարդու իդեալ է ինձ համար….միշտ-մի՜շտ:

-Համարձա՞կ եք:

-Համարձակ եմ:

msh sev

-Կհիշե՞ք Ձեր ամենահամարձակ քայլը:

-Համարձակ քայլեր շատ են եղել, օրինակ արտաքնային կտրուկ փոփոխություններ, միանգամից որոշել և թռնել երկրից երկիր՝ մարդուն ասելու ներեղություն, այո՛, սա համարձակություն է:

Վայրկյանում որոշում կայացնելը մարդիկ ասում են ճիշտ չէ, բայց հավատացեք շատ տարբերակներում այն լինում է ճիշտ: Վայրկյանի գիտակցաբար որոշումը պետք է անել:

-Ի՞նչ երգ կառանձնացնեք, առավել հոգեհարազատ:

-Stevie Wonder-ի Lately-ն:

Միշտ լսում եմ այդ գործը. ուրիշ-ուրի՜շ աշխարհ է:

-Իսկ Ձեր երգացանկի՞ց:

Նոր երգ է. կոչվում է «Դու եկար»: Երգն արդեն ձայնագրվել է, ավարտվել….շատ գեղեցիկ երգ է. երևի թե արդեն մտածենք տեսահոլովակի մասին:

-Երազանքներին հավատու՞մ եք:

-Իհարկե:

-Ունե՞ք:

-20 տարեկանիս երազանքները դարձել են նպատակ, իսկ հիմա ձեռքբերում:

-Բացահայտե՞նք:

-Ներկայիս կարգավիճակը: Երբ ուսանող էի, դասագրքերը ձեռքիս գնում էի կոնսերվատորիա, ես երազում էի այսօրվա մասին:

Կան ինչ-որ ձեռքբերումներ, որոնք տարիների ընթացքում ես կարողանում քեզ թույլ տալ, օրինակ՝ ճանապարհորդություն…:

mshg

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:

-Ասում են ծրագրերի մասին չեն խոսում, բայց ես համարձակ եմ (ժպտում է.-հեղ.):

Ուզում եմ նոր երգեր, 3 տեսահոլովակ: Արտերկրից առաջարկներ կան. շատ ուզում եմ Միացյալ Նահանգներ գնալ, որովհետև կարոտել եմ ընկերներիս ու գործընկերներիս:

-Եվ վերջո՞ւմ…

-Բարի մաղթանք. առողջություն եմ մաղթում բոլորին, ուզում եմ ասեք Ձեր ծնողներին՝ ինչքա՜ն եք նրանց սիրում….մնացածը կարծում եմ յուրաքանչյուրը կարող է իր համար ստեղծել: Եթե ունի ձգտում, նպատակասլացություն, ինքն իր կյանքը հաստատ կդարձնի երջանիկ. սեփական փորձից եմ ասում: