Recent posts
To top
11 May

Կառա Դելեվինը՝ TAG Heuer-ի գովազդային արշավում. համարձակ և վայրի

Image00007

Բրիտանացի մոդելը հաջողությամբ համագործակցում է շվեյցարական ապրանքանիշի հետ:

TAG Heuer ժամացույցների հանրահայտ ապրանքանիշն արդեն ունի նոր գովազդային արշավ, որի շրջանակում համագործակցել է ճանաչված լուսանկարիչ Դեյվիդ Յարոուի հետ:

Image00005

Հայտնի լուսանկարիչը արշավի միակ ճանաչված կերպարը չէ. նրա օբյեկտիվում հայտնվել է ինքը՝ մոդել Կառա Դելեվինը՝ բերնդի ամբասադորն ու լավ ընկերը: Կառան միայնակ չի եղել, լուսանկարներում նրան ուղեկցել է առյուծ:

TAG Heuer -ի, Կառայի և առյուծի համագործակցությունը նկարահանվել է առանց հատուկ էֆեկտների, ինչը, վստահաբար,  գնահատում է դիտողն ու սպառողը:

Image00006

Don’t Crack Under Pressure. ապրանքանիշի կարգախոսին հավատարիմ և շատ համարձակ. այսպես է կարծում նաև Ժան-Կլոդ Բիվերը՝  LVMH Group-ի ժամացույցների բաժնի տնօրենը:

Կառայի մասնակցությամբ արշավը, կանխատեսվում է, որ կհետաքրքրի ինչպես   միլիոնատերերին, այնպես էլ՝ նոր սերնդին: