Recent posts
To top
14 May

Cannes 2018. Վենսան Կասելն ու Թինա Կունակին՝ կարմիր գորգին

Image00005

51-ամյա դերասան Վենսան Կասելն ու 21-ամյա մոդել Թինա Կունակին միասին ներկա են գտնվել Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում ցուցադրվող Les filles du soleil («Արևի դուստրերը») ֆիլմի պրեմիերային:

Image00006

Վենսանն ու Թինան միասին հազվադեպ են հայտնվում հասարակական վայրերում ու հանրային միջոցառումների ժամանակ նրանց հաճախ միասին չես տեսնի:

Կաննում աստղային զույգը չի թաքցրել իր երջանկությունը. նրանք գրկում էին իրար, ժպտում միմյանց ու տեսախցիկներին:

Image00008

Իր ծովափնյա նկարներով հայտնի գեղեցկուհին արևոտ Կաննի համար ընտրել էր արծաթագույն զգեստ՝ խորը դեկոլտեով և սև  գոտիով, նրա զուգընկերը նախապատվությունը տվել էր սև կոստյումին՝ մնալով դասական ոճում:

Հիշեցնենք, որ զույգը միասին է 2015 թվականից: Երիտասարդ մոդելն ու Մոնիկա Բելուչիի նախկին ամուսինն առաջին անգամ հանդիպել են Իբիցայում՝ հանգստի ժամանակ:

Թինա Կունակիի` խոսքով ինքը Կասելի մասնակցությամբ ֆիլմերը չի նայել և  երկար ժամանակ չի իմացել, որ հանդիպում է ֆրանսիացի հայտնի դերասանի հետ:

Image00007