Recent posts
To top
9 Nov

Սրտակեր որդի. Բրուքլին Բեքսհեմը առաջարկություն է արե՞լ սիրելիին

Միայն Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը չէ, որ որոշել են իրենց հարաբերություններին երկրորդ շանս տալ. դադարից հետո կրկին միասին են Բրուքլին Բեքհեմն ու Քլոե Մորեցը:

Զույգը իրարից չի բաժանվում, երկրպագուները կասկածում են՝ շուտով հարսանիք է լինելու:

Image00001

Իսկ կասկածների առիթներ, փաստորեն, կան. 20-ամյա գեղեցկուհին Լոնդոնի փողոցներում շրջել է մատնեմատին դրված ոսկե մատանիով: Մատանու վրա  «B» տառն է, իսկ, «B» նրա պարագայում, հաստատ  Բրուքլին է նշանակում: Բեքհեմների ավագ որդու նվերը շատերը համարում են նշանադրության վկայություն: Ինքը՝ Քլոեն, դեռ մեկնաբանություն չի տվել և ոչինչ հաստատված չէ: