Recent posts
To top
17 Apr

Բռնի ու սիրառատ. կրակի կտոր յոթնյակ

Բռնության տեսարաններն ամենուր են` մուլտֆիլմերից մինչև լուրերի թողարկումներ, հոլիվուդյան ֆիլմերից մինչև տեսահոլովակներ: Դրանք հեշտությամբ վաճառվում են, հաճախ՝ նայվում հաճույքով ու նույնիսկ սիրվում:
Բռնության «դասական» տեսարաններն  այսօր փոխարինվում են «էսթետիկներով» (այնքանով, որքանով բռնությունը կարող է լինել էսթետիկ), ասենք՝ մարդասպանը խարիզմատիկ ու նորաոճ երիտասարդ է, կամ չարագործը կին է՝ երկար ոտքերով, բարակ իրանով, մեծ կրծքերով ու արնագույն շրթներկով:
Հետազոտողների մի մասը պնդում է՝ շատերը, հատկապես պատանիները, հակված են բռնությունն ընդօրինակելու, մանավանդ, երբ շատ են դիտում հեռուստացույց:
Բռնության տեսության հեղինակ Ջորջ Գերբների հետևորդների աչքից հեռու՝ մենք հավաքել ենք տեսահոլովակների հրաշալի յոթնյակ, որտեղ չեն թագավորում քնքշանքն ու նրբությունը: Սերը կարող է բացատրվել տարբեր եղանակներով ու նաև այսպես… Առաջարկում ենք վերհիշել մի քանի կրքոտ ու կրակոտ հոլովակներ, որոնք, լավագույն դեպքում, ավարտվել են համբույրով, վատագույն դեպքում՝ սիրուց մնացած սպիներով:

1. Beth Hart – Love Is A Lie

2.Iveta Mukuchyan- Target

3.Maroon 5- Misery

4. Aram MP3- Asa

5. Pink-Please Don’t Leave Me

6. Инь – Ян – Пофиг

7.Eminem – Love The Way You Lie ft. Rihanna