Recent posts
To top
4 Feb

«Հարստացրեք Ձեր կերպարն արվեստի գույներով»․Gafri

Արվեստի գույներ կամ հենց Gafri-ի գույներ․ամբողջ աշխարհում հայկական արտադրանքը միշտ էլ տարբերվել է իր ուրույն  ոճով:

Ինքնատիպ զարդեր, բացառիկ ոճ, գույներ․ արդեն 10 տարի հայի ճաշակի ու հայականության մասին պատմում է նաև Gafri ընկերությունը։

Gafri-ի մասին զրուցել ենք ընկերության տնօրեն Արթուր Նահապետյանի  հետ։

-Հիմնադիրը….

-Ոսկերիչ է եղել. Վերնիսաժից է սկսել, հետո Ոսկու շուկա և, աստիճանաբար ավելացնելով աշխատողներին, ստեղծել իր բրենդը: Իր անունը ոչ մի տեղ գրված չէ. ինքը չի ուզում հայտնի լինել կամ երբևէ «երևալ»:

KAR_5096ps

-«ԳԱՖՌԻ»-ն….

-Հապավում է․ընտանիքի անդամների անունների առաջին տառերն են: Հիմա ընտանիքն ավելի մեծ է և չի «տեղավորվում» Gafri-ի մեջ (ժպտում է․-հեղ․)։

-Լոգոն….

-Արծիվ է՝ ձեռքին քար: Ե՛վ թռչունը և՛ քարը բնությունից են: Ադամանդե քարը գալիս է բնությունից, մի փոքր էլ մարդկային գործոն, և ստանում ենք այն, ինչը պետք է:

-Ոճը…

-Երևի թե հայական շնչով՝ դեպի Եվրոպա տանող ոճ։

-Սկզբունքը….

-Երբե՛ք չկրկնվել:

KAR_5014ps

Եվ դրա համար է, որ մեր բոլոր աշխատողներն ուրիշ տեղ չեն աշխատել։ Ես չեմ ուզում՝  գան ու կրկնօրինակեն իրենց գործը։

-Ցուցադրություններ….

-Մեր զարդերը ներկայացվել են Իտալիայի «VICENZAORO», Մոսկվայի JUNWEX և այլ ցուցահանդեսներին: Ունենք շատ դիպլոմներ, պատվոգրեր․ սա պարտավորեցնում է մշտապես գեղեցիկը ստեղծելու և ավելի լավ աշխատելու։

KAR_4956ps

-10 տարի փորձեք նշել Gafri-ն ո՞ր կետից որտե՞ղ է հասել:

-Սկսել ենք զրոյից, և կարծում եմ այն կետը, որտեղ որ պետք է, դեռ չենք հասել։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը՝ գրանցելով հաջողություններ։

-Ընկերության հաջողությունը….

-Պայմանավորված է լուրջ աշխատանքով, պարտաճանաչությամբ: Սկսած հիմնադրից, տնօրենից․․․․աշխատանքից ոչ ոք չի ուշանում:

Մեր գործում անկասկած կարևոր է զարդի որակը։ Զարդերը հարգադրոշմվում են պետականորեն, ինչպես նաև հաճախորդին տրվում է վկայական։

Ոսկին իր գինը երբեք չի կորցնում։ Այս մետաղի հետ աշխատանքը պահանջում է բավականին լուրջ ու մանրակրկիտ մոտեցում․ սա է հաջողության նախապայամանը։

KAR_4966ps

-Ովքե՞ր են նախընտրում Gafri-ն։

– Նկատել եք՝ ոսկին միշտ գնում են ուրախության, հատուկ առիթների և ոչ տխրության ժամանակ։ Մեր հաճախորդը դրական տրամադրությամբ է մտնում խանութ, մեր սպասարկումը պետք է այնպիսին լինի, որ հակառակ տրամադրությամբ դուրս չգա։

Gafri-ում տարբեր ճաշակի մարդիկ կարող են գտնել իրենց զարդը։ Մշտապես թարմացնելով տեսականին՝ նպատակ ունենք, որ մարդիկ, ովքեր իրենց զարդը մեզ մոտ դեռ չեն գտել, անպայման գտնեն։

KAR_5049ps

-Գեղեցիկ և օրիգինալ զարդը ծնվում է….

-Տեխնիկա գումարած մարդկային գործոն բանաձևից։

Էսքիզ, 3D մեքենա, ոսկերիչ, դիզայների աչք, հաճախորդի նախընտրություն․․․․ տեսնում եք չէ, ինչ հետաքրքիր է (ժպտում է․-հեղ․)։

KAR_5106ps

                                                                                                                            www.gafrigold.com

Facebook/ Gafri

Հասցե՝ Երևան, Մոսկովյան փող., 8

Հեռ.՝ (+374)60 50 99 90

          (+374)10 56 04 46

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի