Recent posts
To top
6 Oct

Բրեդ Փիթը` առանց Ջոլիի և երեխաների

Image00002

Աշխարհի ամենահայտնի և սիրված զույգերից մեկի բաժանումը անակնկալ էր ոչ միայն երկրպագուների, այլ նաև աչքի պոչով Հոլիվուդին հետևողների համար: Բրեդանջելինի կազմաքանդումը երկար քննարկվեց, պատճառների մասին շատ խոսվեց և բազմաթիվ անդրադարձեր կատարվեցին թե Բրեդ Փիթի, թե Անջելինա Ջոլիի բաժանմանը:

Անջելինան, կարծես թե, բաժանումը ավելի հեշտ տարավ. Փիթի մտերիմներնը հայտնում էին, որ նա  հոգեբանական ծանր վիճակում է և լքված է զգում իրեն: 53-ամյա դերասանը բաժանումից հետո վատ սովորություններ էր ձեռք բերել ու մասնագիտական ձեռքբերումներով այնքան էլ տարված չէր:

Image00001

Վերջին ամիսներին, սակայն, իրավիճակը փոխվել է. Բրեդ Փիթն ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր աշխատանքին: Համենայնդեպս, այսպես է վստահեցրել դերասանի մտերիմներից մեկը:

Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ սկսվել են նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ֆիլմը էկրան կբարձրանա 2019-ին , Փիթը մարմնավորելու է տիեզերագնացի, ով գնում է ՙԱստղերի մոտ՚ ՙ հորը փնտրելու: