Recent posts
To top
18 Dec

Մտքեր, խոսքեր, խոհեր՝ 54-ամյա Բրեդ Փիթից

brad pitt

Դեկտեմբերի 18-ին ծննդյան տարեդարձն է նշում աշխարհահռչակ դերասան Բրեդ Փիթը: Նա դառնում է 54 տարեկան է:

Հենց այս առիթով՝ մենք որոշել ենք ներկայացնել հայտնի դերասանի ամենահայտնի մտքերից մի քանիսը:

Չեմ սիրում, երբ իմ մասին են խոսում: Եկեք ավելի կարևոր բաների մասին խոսենք:

*

Այն մարդկանցից եմ, որոնց ատում են գենետիկ մակարդակով:

*

Ընդհանրապես, արհամարհում եմ անձնական անվտանգությանս հարցը:

*

Ես ծխում եմ, հետո թողնում եմ: Հետո նորից եմ ծխում: Հետո՝ նորից թողնում: Հետո նորից: Եվ այսպես՝ նորից ու նորից:

*

Հիշում եմ առաջին համբույրս: Մեր դպրոցից մի աղջկա հետ այմանավորվել էինք, որ հանդիպելու ենք ավտոտնակի մոտ և համբուրվելու ենք: Մենք այնքան լուրջ էինք, կարծես ինչ-որ կարևոր բիզնես-պլանի մասին էինք խոսում: Մի խոսքով, համբուրեցի նրան ու տուն թռա: Հենց այսպիսին էր իմ առաջին համբույրը:

*

Խոսքի ազատությու՞ն: Իմ կարծիքով դա լավ հումոր է: Բոլորն էլ պետք է խոսքի ազատություն ունենան: Բայց ավելի լավ է, որ այդ մասին Անջելինային հարցնեք: Նա ձեզ ավելի շատ բան կպատմի, քան ես:

*

Ոչ մի գրող էլ չգիեմ կերպարվեստի մասին: Միայն քանդակագործության մասին՝ էն էլ մի քիչ:

*

Որպեսզի ինչ-որ բան ստանաս, պետք է ինչ-որ բան կորցնես: