Աշվարիա Ռայ
Գեղեցիկ կնոջ իդեալ՝ ոչ միայն հայրենիքում, այլ նաև ողջ աշխարհում: 1994 թվականին նա վերցրել է «Միս Աշխարհ» գեղեցկության մրցույթի թագը և սկսել իր հաղթարշավը ողջ աշխարհում:
Աշվարիա Ռայը արդեն մի քանի տարի է՝ Կաննի կարմիր գորգին հայտնված ամենաքննարկվող աստղերից է, նկարահանվել է հոլիվուդյան ֆիլմերում, հանդիսանում է L’Oreal ապրանքանիշի դեմքը, մերժել է Բրեդ Փիթին: Հենց Բրեդ Փիթին. «Տրոյա» ֆիլմի նկարահանումներից առաջ Փիթը նրան էր ցանկացել տեսնել իր խաղընկերուհու դերում, բայց Աշվարիան դեմ էր: Փիթը միակ «մերժվածը» չէ. գեղեցկուհին հրաժարվել է նկարահանվել Ուիլ Սմիթի մասնակցությամբ «Hitch» ֆիլմում և լքել է «Twilinght»-ի նկարահնման հրապարակը: Առանց Բրեդ Փիթի ու Ուիլ Սմիթի խաղընկերուհին լինելու, առանց Քրիթեն Սթյուարտի աստղին «քար գցելու»՝ Աշվարիա Ռայը այսօր էլ համարվում է մոլորակի ամենացանկալի կանանցից մեկը:
Պրիանկա Չոպրա
Նրան շատերն անվանում են «նոր Աշվարիա Ռայ». 2000 թվականին Պրիանկան տիրացել է մոլորակի ամենագեղեցիկ կնոջ թագին, այսօր խաղում է հոլիվուդյան ֆիլմերում ու համարվում Հոլիվուդի սեքս սիմվոլներից մեկը:
Պիանկան «Quantico» սերիալի աստղերից է:
Ֆրիդա Պինտո
Նա ծնվել է Հնդկաստանում, աշխատում է Հոլիվուդում: Ֆրիդան հայրենական արտադրության ֆիլմերում չի խաղացել առայժմ, փոխարենը նրան կարելի է հիշել «Slumdog Millionaire» ֆիլմից: Պինտոյի մասին խոսելին բավական է նշել՝ նա Վուդի Ալենի մուսան է եղել:
«Immortals» ֆիլմի աստղը այժմ ապրում Նյու Յորքում, անգլիական գրականության մասնագետ է ու պարուհի:
Անդրադարձը՝ Անահիտ Հակոբյանի