Recent posts
To top
27 Aug

BMW Concept M8 Gran Coupe. ՇՈւՏՈՎ ՍԵՐԻԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

7121b564d073287bb64e693036b09421

 

Originating from a vision, built from ambition (ՙՏեսլականից ծագած, ամբիցիաներից կառուցված՚). հենց այսպես է BMW-ն բնութա•րել իր նոր կոնցեպտը, որը համալրելու է եկել M8 շարքըª փոխարինելով նույն թափքով M6-ին: Ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքերովª նորույթը դառնալու է ընկերության նոր ֆլագմանը, որն իրենից ներկայացնում է անգերազանցելի սպորտային բնութագրիչների և էլեգանտության հիանալի համադրություն: Չնայած մոդելի սերիական տարբերակը կցուցադրվի միայն այս տարվա աշնանը, արդեն հիմա պարզ էª ինչ մոդելներից է կազմված լինելու շարքը: Դրանք են մրցարշավային M8 GTE-ն, M8 կուպեն, կաբրիոլետը, ինչպես նաև կուպե հիշեցնող 8 Series Gran Coupe սեդանը և դրանից է°լ ավելի հզոր տարբերակը: Հենց վերջինիս կոնցեպտին մենք ականատես եղանք Ժնևի ավտոսրահում: Լուսարձակների դեղին գույնն ընդամենը կոնցեպտի համար է օգտագործվել և դժվար հանդիպի սերիական տարբերակում, մինչդեռ ֆիրմային ջեռուցիչի քողարկիչը կպահպանվի սերիական տարբերակում: Ինչ վերաբերում է սերիական տարբերակի տեխնիկական բնութագրիչներին, ապա այն, ամենայն հավանականությամբ, օժտված կլինի 4,4 լ աշխատանքային ծավալով V8 շարժիչով, որը կզարգացնի ավելի քան 600 ձ/ուժ հզորություն, իսկ առավելագույն արագությունը կկազմի 305 կմ/ժ:

www.bmw.com

2018-BMW-Concept-M8-Gran-Coupe-Details-1-1920x1200 2018-BMW-Concept-M8-Gran-Coupe-Details-2-1920x1200 2018-BMW-Concept-M8-Gran-Coupe-Motion-3-1920x1200 2018-BMW-Concept-M8-Gran-Coupe-Static-3-1920x1200 7121b564d073287bb64e693036b09421 BMW-Concept-M8-Gran-Coupe-09