Recent posts
To top
14 Aug

Բլեյկ Լայվլի և Ռայան Գոսլինգ. երջանիկ ընտանիքի մասին

Image00003

«Բամբասկոտը» սերիալի գլխավոր հերոսուհի Բլեյկ Լայվլին պատմել է երջանիկ ընտանիք ունենալու գաղտնիքների և իր ու ամուսնու՝ դերասան Ռայան Գոսլինգի մասին: Շուտով կլրանա նրանց ամուսնության 5 տարին և զույգը, ի տարբերություն հոլիվուդյան մյուս գործընկերների, դեռ ոչ մի անգամ չի բաժանվել. նրանց համարում են ամենաամուր և անդավաճան աստղային զույգերից մեկը, նրանք քիչ են կիսվում անձնական կյանքի մանրամասներով և լռակյաց են ընտանիքին վերաբերող հարցերում:

Image00002

Շիկահեր գեղեցկուհին հարցազրույցում խոսել է նաև ընտանիքի մասին՝ նշելով, որ իր և ամուսնու հարաբերությունները հաջողված են, քանի որ իրենց նաև ընկերներ են:

Դերասանուհին պատմել  է, որ իրենց հարաբերությունները նոր փուլ մտան, երբ ծնվեցին երեխաները: Հենց այդ ժամանակ Բլեյկը ամուսնուն սկսեց նայել այլ կերպ՝ մանավանդ, երբ Twitter-ում գրում էր երեխաների մասին:

Image00001

«Երբ նա ինչ-որ բան էր գրում, ավելի շատ էի սկսում սիրել: Ասենք, նրան միշտ էլ սիրել եմ, բայց ոչ միշտ եմ ստամոքսումս թիթեռներ զգացել»,- անկեղծացել է Լայվլին:

Հիշեցնենք, որ զույգի սիրավեպը սկսվել է 2011-ին՝ Green Lantern ֆիլմի նկարահանումների ժամանակ: 11 ամիս անց նրանք գաղտնի ամուսնացել են: