Բամբասկոտների սերիալից հայտնի Բլեյկ Լայվլին և վաղ մանկությունից աստղային կարգավիճակով ապրող Ռայան Գոսլինգը ոչ մի խնդիր չունեն «հումորի զգացում» բառակապակցության հետ:
Մինչ որոշ աստղեր իդեալականացնում են իրենց ընտանեկան և աստղային կյանքը, Բլեյկն ու Ռայանը զվարճանում են ինչպես ուզում են և կարողանում: Առանց ձևականությունների, «ճռճռան» բառերի և բարդ և ստորադասական նախադասությունների՝ աստղային զույգը միշտ պարզ է խոսում և կատակում՝ սրտանց:
Հերթական անգամ, առիթը բաց չթողնելով, Բլեյկն իր ինստագամում տեղադրել էր ամուսնու պատրաստած թխվածքաբլիթները, կամ այն, ինչ ստացվել էր թխվածքաբլիթներ պատրաստելու մտադրությունից:
Լուսանկարի վերևում 30-ամյա գեղեցկուհին գրել էր .« Ռայանը պատրաստել էր տոնական թխվածքաբլիթներ… դե, ամեն դեպքում նա սիրունիկն է»:
Զույգի երկրպագուները գնահատել են Բլեյկի՝ «խոհանոցային» հեգնանքը՝ խնդրելով շատ խիստ չդատել: