Recent posts
To top
18 Jun

Բեյոնսեն երկվորյակների մայր է դարձել

Image00001

Նախորդ շաբաթ Արևմտյան լրատվամիջոցները մեկը-մեկին հերթ չէին տալիս ու բոլորին հավաստիացնում էին՝ Բեյոնսեն արդեն մայր է դարձել: Օրերս այս լուրը հաստատվեց հենց ընտանիքի մտերիմներից մեկի կողմից: Ըստ նրա՝ երեխաների ծննդյան մասին լուրն իմացել են միայն Բեյոնսեին և Ջեյ Զիին  շատ  մտերիմ մարդիկ:

Image00003

Չնայած մինչ այժմ երեխաների սեռը հայտնի չէ, բայց ամենագետ մամուլը հավաստիացնում է՝ երկվորյակներն աղջիկներ են:

Image00002

Հիշեցնենք՝ Բեյոնսեն և Ջեյ Զին ամուսնացել էին 2008 թվականին, 2012-ին ծնվել էր նրանց առաջին դուստրը: