Recent posts
To top
18 Jan

Բեթթին համագործակցել է Դիսնեյի ու Նիկելոդեոնի աստղերի լուսանկարչի հետ

1 (3)

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին
(Էլիզաբեթ Դանիելյան) Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծավալում է ակտիվ գործունեություն և
պատրաստվում հանդես գալ մի շարք նախաձեռնություններով:

1 (4)

Գործունեության բերումովՙ վերջերս հայ
պատանին համագործակցել է Հոլիվուդում մեծ ճանաչում վայելող լուսանկարիչների հետ:
Բեթթին աշխատել է CBS-ի կողմից որպես Հոլիվուդի լավագույն լուսանկարիչներից մեկը համարվող
Մայքլ Ռոուդի հետ: Լուսանկարիչը համագործակցում է ոչ միայն հանրահայտ աստղերի հետ, այլև իր
լուսանկարներով օգնում սկսնակներին Հոլիվուդում փառքի հասնել:

1 (1)
Disney-ի աստղ Քորի Ֆոգելմանիսը, ով հայտնի է դարձել Girl Meets World («Աղջիկը ճանաչում է
աշխարհը») սերիալի շնորհիվ, խոստովանել է, որ սերիալում դեր է ստացել հենց Մայքլ Ռոուդի՝ իրեն
լուսանկարելու շնորհիվ: Ի թիվս այլ աստղերի, Ռոուդն աշխատել է Nickelodeon-ի աստղ Սիերա
Բրավոյի և The Fosters («Ֆոսթերները») հեռուստասերիալի դերասանուհի Շերի Սումի հետ, այնպես
որ ցանկացած աստղի համար մեծ պատիվ է նման մասնագետի հետ աշխատելը:  Նշենք նաև, որ
լուսանկարիչը համագործակցում է բոլոր խոշոր հեռուստաալիքների և մեդիա ընկերությունների հետ,
ինչպիսիք են, օրինակ, ABC-ն, CBS-ը, Variety-ն:

1 (5)
«Հաճելի էր աշխատել նման պրոֆեսիոնալ և հանրահայտ անձնավորության հետ: Ուրախ եմ, որ
կարողացանք միասին հետաքրքիր լուսանկարներ ստանալ»,-համագործակցության մասին նշում է Բեթթին:
Հավելենք նաև, որ բացի Ռոուդի հետ համագործակցությունից Բեթթին աշխատել է նաև այլ
լուսանկարիչների հետ: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ առաջիկայում պատանի արտիստը հանդես կգա
բազում անակնկալներով:

1 (1)