Recent posts
To top
10 Jan

The Best FIFA Football Awards. Ռոնալդուն լավագույնն է

Կրիշտիանու Ռոնալդուն միշտ է եղել մամուլի ուշադրության կենտրոնում: Լրատվամիջոցները քննարկում են ոչ միայն նրա սպորտային կյանքը, այլ նաև անձնականը: Դեռ չեն դադարել խոսակցություններն ու շշուկները Ռոնալդուի սեռական կողմնորոշման մասին, իսկ ֆուտբոլիստն արդեն նոր առիթ է «ստեղծել» մամուլի համար: Երեկ Կրիշտիանուն պաշտոնապես հայտարարել է, որ հարաբերությունների մեջ է 21-ամյա իսպանուհի մոդել Ջորջիանա Ռոդրիգեսի հետ: Նախորդ տարվա նոյեմբերին համացանցում էր հայտնվել նրանց՝ փարիզյան զբոսանքի կադրերից մեկը, դրանից հետո զույգին ևս մեկ անգամ նկատել էին ռեստորանում համբուրվելիս: Ռոնալդուն գեղեցկուհի ընկերուհու և վեցամյա որդու ուղեկցությամբ՝ երեկ ներկայացել է The Best FIFA Football Awards մրցանակաբաշխությանը և ճանաչվել լավագույնը՝ ՖԻՖԱ-ի վարկածով: Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատարը նշել է՝ 2016-ը լավագույնն էր իր մարզական կարիերայի ընթացքում:

ron2

Ronaldo