Recent posts
To top
12 Mar

Best of the best. Lon

leon cover

 Best of the best. մեր շարքը քաղաքի լավագույն լուսանկարիչների մասին է: Մենք բացահայտում ենք նրանց մասնագիտական և անձնական աշխարհը:

Այսօր մեր հյուրն է Լոնը:

IMG_7146

-Ինչո՞ւ Լոն:

-Չեմ սիրում այս հարցը. երկար պատմություն ունի:

Իրականում Ձեր անունը….

-Հրաչ է: Կեղծանվան հետ կապ չունի:

IMG_8820

Ինչպե՞ս եք դարձել լուսանկարիչ:

-Ինքնուս. հիմնականում ինտերնետի միջոցով եմ սովորել: Սկզբում հոբբի էր, հիմա՝ աշխատանք:

IMG_8802-2

Ի՞նչ է պետք լուսանկարիչ դառնալու համար:

-Լուսանկարել կարող են բոլորը, բայց ստեղծագործել՝ քչերը: Լավ լուսանկարիչ լինելու համար պետք է ունենալ աշխարհայացք և պատկերացումներ:

Ստացված է այն կադրը, որը….

-Բնական է, և որի մեջ կա հետաքրքրություն:

IMG_6239

Սիրում եք լուսանկարել….

-Մարդկանց:

IMG_2150

Ո՛չ….

-Կոմպլեքսներին և հետամնաց մտածելակերպին:

IMG_0991

Դուք ինքներդ սիրո՞ւմ եք լուսանկարվել:

-Այո, բայց ավելի շատ նախընտրում եմ լուսանկարել:

Նկարագրեք՝ ինչպիսի՞ն պետք է լինի գեղեցիկ աղջիկը:

-Բնական, նորաձև հագուստով և տարբերվող՝ թե՛ տեսքով, թե՛ աշխարհայացքով:

IMG_5208

Կա՞ որևէ մեկը, ում երազում եք լուսանկարել:

-Երազանք չէ, բայց ցանկություն ունեմ աշխատելու Քենդալի, Բելլայի, Մեգան Ֆոքսի, Ստելլա Մաքսվելի, Իրինա Շեյքի հետ:

Իսկ առհասարակ երազանքներ կա՞ն:

-Երազանքս՝ դառնալ հայտնի ֆեյշն լուսանկարիչ, աշխատել ճանաչված  դիզայներների և մոդելների հետ:

IMG_1792

Գյումրեցի եք, չէ՞….

-Այո:

Կարո՞ղ եք նշել տարբերություն Երևանի և Գյումրիի միջև:

-Տարբերությունը բնակչության թվի և աշխատաքանակի չափով եմ տեսնում:

– 3 բառով փորձեք նկարագրել Ձեզ:

-Աշխատասեր, նպատակասլաց և հումորով:

IMG_6245-2-Exposure 1111

Առաջիկայում….

-Ժամանակավորապես գնալ արտերկիր՝ դրսի մոդելների հետ կապված ֆոտոշութերով, իսկ թե ում հետ՝ կտեսնեք շուտով:

IMG_1009IMG_8883-2IMG_6759-2IMG_5187