Recent posts
To top
22 Dec

Best of the best. Դիանա Բոստանչյան

IMG_7747

Best of the best. մեր շարքը քաղաքի լավագույն լուսանկարիչների մասին է: Մենք բացահայտում ենք նրանց մասնագիտական և անձնական աշխարհը: Այսօր մեր հյուրն է Դիանա Բոստանչյանը:

-Լեզվաբան և լրագրող. երկու տարբեր մասնագիտությունների տեր մարդը ինչպե՞ս դարձավ լուսանկարչուհի:

-Սերը լուսանկարչության հանդեպ գալիս է դեռ փոքր տարիքից: Ես միշտ ունեցել եմ տեսախցիկ, բայց ոչ պրոֆեսիոնալ: Հիշում եմ՝ երբ պարապում էի համալսարանի ընդունելության համար, հայրս խոստացավ ընդունվելուս կապակցությամբ նվիրել ինձ սրտիս ուզածը: Իսկ իմ սրտի ուզածը իհարկե պրոֆեսիոնալ տեսախցիկն էր. ես ունեցա այն (ժպտում է.-հեղ.):

11

-Իսկ հետո՞…երբ արդեն ունեիք ֆոտոխցիկ:

-Սկզբում գլուխ չէի հանում՝ ինչպես է պետք լուսանակարել. ինձ օգնեց լուսանկարչության կուրսերը: Տեսախցիկը միշտ ինձ հետ էր… դասերից հետո ընկերուհիներիս հետ տարբեր վայրեր էինք գնում ու բոլորին նկարում էի: Մի առիթով էլ ինձ նկատեց մեր հայտնի ամսագրերից մեկի աշխատակիցը և առաջարկեց աշխատել իրենց մոտ: Այստեղից էլ արդեն սկսվեց իմ պրոֆեսիոնալ կարիերան: Հիշում եմ՝ ինչքա՜ն երջանիկ էի (ժպտում է.-հեղ.):

2

-Գիտեմ, որ ժամանակին երազել եք ունենալ սեփական ֆոտոստուդիան և ամսագիրը: Մի երազանքն արդեն իրականացել է: Մյուսը դեռ կա՞:

– Այյ՜, ամսագրի մասին նույնիսկ մոռացել էի (ծիծաղում է.-հեղ.):

Երբ ես սկսեցի աշխատել, համագործակցել մեր քաղաքի կարելի է ասել բոլոր ամսագրերի ու կայքերի հետ, հասկացա, որ ավելի լավ է միմիայն համագործակցել:

10

Իսկ հիմա ի՞նչ երազանքեր ունեք:

– Գիտեք, ինձ հիմա աշխատանքային նոր մուսա է պակասում: Շատ եմ ուզում  արտերկրում վերապատրաստվել, աշխատել ու շփվել արտասահմանյան մասնագետների հետ:

IMG_7747

Ինչպե՞ս է ստացվում իդեալական կադրը:

-Մարդու հետ ստացված շփումից: Սկզբում բոլորը կաշկանդվում են նկարվելուց, իսկ հետո լավ մթնոլորտը, լավ երաժշտությունը թուլացնում է, և դու ստանում ես այն, ինչը պետք է իդեալական կադրի համար:

15

Ի՞նչ եք սիրում լուսանկարել:

-Նորաձևություն և կոմերցիոն նախագծեր:

Կադրեր անգամ սմարտֆոնից, ինստագրամ, լայքեր և վերջ. շատերն այսպես են ճանաչում գտնում: Ինչ եք կարծում՝ ի՞նչ է պետք այսօր լավ լուսանկարիչ դառնալու համար:

-Կրթություն, թեկուզ ինքնուս: Միայն տեսախցիկը չի դարձնում լուսանկարիչ: Պետք է գերիդեալական տիրապետել թե ՛ տեխնիկային, թե՛ ֆոտոշոփին և առհասարակ ամեն դետալի: Սոցկայքերի հայտնիությունը, շատ լայքերը քեզ լուսանկարիչ չեն դարձնում, եթե դու նկարում ես ավտոմատ ռեժիմով:

6

Կա՞ որևէ մեկը, ում երազում եք լուսանկարել։

-Ոչ (ժպտում է.-հեղ.):

-Հայ աստղերից եղել են մարդիկ, ում տարիներ առաջ ցանկացել եմ լուսանկարել, բայց այնպես է ստացվել, որ բոլորին էլ արդեն նկարել եմ: Իսկ արտասահմանյան թոփ մոդելներին, աստղերին լուսանկարելու համար պետք է նախ հասնել միջազգային ճանաչման, և հետո «իրենք իրենց ոտքով կգան քեզ մոտ»: Պետք չէ երազել, պետք է գործել:

5

Դուք ինքներդ սիրո՞ւմ եք լուսանկարվել:

-Կարծում եմ յուրաքանչյուր աղջիկ էլ սիրում է լուսանկարվել, բայց դե ինչպես ասում են՝  կոշկակարն առանց կոշիկի է լինում (ժպտում է.-հեղ.): Լինելով կադրի մյուս կողմում՝ ինձ հաճախ օգնության է գալիս սելֆին:

8

Ձեր աշխատանքում ի՞նչ սկզբունքներ կան:

-Հատուկ սկզբունքներ երևի թե չկան, պարզապես անում եմ առավելագույնը պատվիրատուին գոհացնելու համար:

Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր և օբյեկտիվի առջև կանգնած մարդու հարաբերությունները, որ լուսանկարը լինի ստացված:

-Ջերմ:

Եթե չի լինում «լեզու գտնել», ուրեմն նախընտրելի է՝ մեկ ուրիշն աշխատի: Լինելով համբերատար՝ միշտ լսում եմ և փորձում համաձայնության գալ պատվիրատուի հետ: Մարդիկ կան, միայն ասում են՝ ուզում ենք սիրուն նկար: Եվ հենց այստեղ է պետք լինել ջերմ ու ըմռնող՝ հասկանալու համար իրենց պատկերացրած «սիրուն նկարը»:

9

Առաջիկա ծրագրե՞ր….

-Մեկ տարուց ավել է, ինչ ցուցահանդես ունենալու ցանկություն ունեմ: Բավականին երկարատև աշխատանք է սպասվում, դեռ չեմ սկսել: Երկար դադարից հետո սպասեք անպայման գեղեցիկ լուսանկարների (ժպտում է.-հեղ.):

4