Recent posts
To top
13 Feb

«Berq». չկրկնվող զարդեր ինքնատիպ մարդկանց համար

COVER BERQ ZARDER

«Berq». հայկական մոտիվներով այս անունն արդեն 3 տարի է՝ ստեղծում է յուրահատուկ և տարբերվող զարդեր:

Բացառիկ ոճ, որը նախընտրում և սիրում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

BERQ ZARDER

Զարդերի կարևոր և գլխավոր առանձնահատկությունը միակ և յուրօրինակ լինելն է. ոչ մի զարդ չի կրկնվում: Բոլորը ձեռքի աշխատանքներ են, մարդկային գործոնի արդյունք՝ հեռու տեխնիկայից:

BERQ ZARDER2

Բրենդն ունի բրոշների մեծ հավաքածու, որը դարձել է շատ հայտնիների նախընտրելի աքսեսուարը: Իսկ ահա «ծաղիկներն» ամբողջությամբ ձեռքի աշխատանքներ են՝ փորագրված ոսկորի կամ կիսաթանկարժեք քարերի վրա:

BERQ ZARDER3

«Berq»-ի զարդերը համապատասխանում են յուրաքանչյուր գրպանի և ճաշակի: Ընդունվում են նաև անհատական պատվերներ:

Այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն ձեռք բերել զարդի ոսկյա տարբերակը կամ պարզապես արծաթյա զարդերի սիրահար են, «Berq»-ի շքեղ զարդերի արծաթյա տարբերակները հենց իրենց համար են:

BERQ ZARDER4

Կանացի զարդերի հետ մեկտեղ բրենդը ներկայացնում է տղամարդկանց ճարմանդներ, որը սիրում և կրում են հայտնի աստղերից մինչև քաղաքական գործիչներ:

BERQ ZARDER10

«Berq»-ն առաջիկայում ունի անակնկալ իր հաճախորդների և բոլոր կանանց համար՝ պատրաստելով մեծ ցուցահանդես: Այս մասին՝ մի փոքր ուշ, իսկ հիմա նկարների տեսքով վայելեք արվեստի գործերն ու գույները:

BERQ ZARDER5 BERQ ZARDER6 BERQ ZARDER7 BERQ ZARDER8 BERQ ZARDER9 BERQ ZARDER11

Berq Jewellery

Facebook/Berq

Հասցե՝ Երևան, Կողբացի 42

Հեռ.՝ (+374)77 01 02 50

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի