Recent posts
To top
13 Jun

Բելլա Հադիդի սիրտը գրավված է

Image00003

Ամենահայտնի ու երիտասարդ մոդելներից մեկը՝ Բելլա Հադիդը, երկար ժամանակ է, ինչ երկրպագուներին ուրախացնում է իր նոր ու նորաձև, համարձակ և անեղծ կերպարներով: Այս անգամ սակայն հերթն անձնական կյանքինն է: The Weeknd-ի հետ ունեցած անհաջող սիրավեպից հետո երգչուհու կյանքում կարծես ամեն ինչ հարթվում է. նրա սրտի նոր տիրակալը ավստրալացի մոդել Ջորդան Բարետն է:

Image00001

Առաջին անգամ զույգին նկատել են Կաննում հանգստանալիս, հետո արդեն Charity Foundation Party-իի ժամանակ: Զույգի հնարավոր միության մասին առայժմ պաշտոնական հայտարարություն չկա:

Image00002

Հիշեցնենք, որ Հադիդը մինչև 2016 թվականի վերջը ընկերություն էր անում The Weeknd-ի հետ: Բաժանումից մի քանի օր անց երգիչը սիրավեպ սկսեց Սելենա Գոմեսի հետ: