Recent posts
To top
2 Jun

Բելլա Հադիդն արձագանքում է վիրահատությունների մասին լուրերին

Image00002

Աստղերից շատերին են մեղադրում պլաստիկ վիրաբուժության դիմելու համար և նշում՝ տեսքի համար պարտական են   ոչ թե գեներին կամ  կոսմետիկ միջոցներին, այլ՝ պլաստիկ վիրաբույժներին:

Նմանատիպ մեղադրանքներ է լսում նաև  Բելլա Հադիդը:

Ցանցում երկրպագուներն ու ոչ միյան պնդում են՝ չնայած աղջիկն ընդամենը 21 տարեկան է, բայց արդեն հասցրելէ  դիմել պլաստիկ վիրահատությունների և խնամքով թաքցրել է նախկին լուսանկարները:

InStyle-ին տված հարցազրույցում աշխարհի ամենապահանջված մոդելը որոշել է վերջնականապես փակել այս թեման՝ անկեղծանալով ու պատմելով որոշ մանրամասներ իր կյանքից:

Image00003

“Ես վախենում եմ նույնիսկ ֆիլլերներից, վախենում եմ, որ կվնասեմ դեմքս”:

 

Բելլան նաև հավելել է, որ ոչ ոք իրականում չգիտի ու չի պատկերացնում, թե ինչ կոմպլեքսավորված է եղել ինքը և՝ որքան դժվար է եղել ընդունել մարմինն ու դեմքը այնպիսին, ինչպիսին են:

Ճիշտ է՝ հիմա մոդելը սիրում է իրեն այնպիսին, ինչպիսին կա, բայց նախկինում շատ է կոմպլեքսավորվել և ամաչել, երբ ծաղրել են իր տեսքը:

՛՛Նրանք մտածում են, թե ես ինքնավստահ եմ, բայց, իրականում, սովորում եմ {լինել այդպիսին}՛՛ : 

Մոդելը պատմել է նաև, որ փորձում է խուսափել վատ մեկնաբանություններ կարդալուց, բայց ամեն դեպքում այդ մեկնաբանությունները հասնում են իրեն ու իջեցնում ինքնագնահատականը: