Recent posts
To top
29 Sep

Բելլայի և Ջիջիի միջև մրցակցություն ու նախանձ չկա

940x626_1_57291d29eeb0ff3d473eaea686eb8e37@940x626_0xc35dbb80_1950603771506590422

Աշխարհը շարունակում է հիանալ Բելլա և Ջիջի Հադիդներով` անկախ նրանից, թե քույրերը ինչ են հագել, ինչ գովազդել կամ ինչ ասել:

Հադիդների հանդեպ սերը սկսվեց Ջիջիից, հետո քայլահարթակ եկավ փոքր քույրըՙ Բելլան: Բելլայի ճանաչումն ու հայտնիության աճը շատերին ստիպեց ասել ու գրելՙ շուտով քույրերի միջև մրցակցություն է սկսվելու:

460x690_1_5cc39992c6140bc53da8ddf3d556b6c7@460x690_0xc35dbb80_5584154541506590408 460x690_1_f963ebf16b7193384a1cb442b57e6149@460x690_0xc35dbb80_333452841506590409

Այս հոռետեսական կանխատեսումը չիրականացավ, ավելինՙ քույրերը ամեն առիթով չեն զլանում հիշեցնել, թե ինչ ջերմ են իրենց հարաբերություններն ու որքան են իրար սիրում:

Վերջերս Բելլա Հադիդը հարցազրույցներից մեկում ասել է.

-Մեծամասամբ մեր պատվիրատուները տարբեր են,այդ պատճառով էլ ես աշխատանք եմ ստանում մի տեղից, նաՙուրիշ: Այս աշխարհում երկուսիս համար էլ բավականաչափ տեղ կա, հենց այդ պատճառով էլ մրցակցություն չենք զգում: