Պատկերացրեք, թե քայլում եք շքեղ ամրոցի նեղ միջանցքով, բացում սենյակի դուռն ու հայտնվում արքայական ճոխության, թագավորներին վայել շքեղության ու նրբաճաշակության և վերջապես՝եվրոպական պարզության հենց կենտրոնում:
Սա ոչ հին պատմություն է, ոչ էլ անցած-գնացած դարերի հիշողություն. նույնը զգալ ու կրկնել կարող եք նաև Երևանում՝ Արղության 8/3 հասցեում: Քաղաքային աղմուկից կես քայլ՝ և դուք արդեն վայելում եք Bastille-ի խաղաղությունն ու հասկանում «ապահով հանգստի» բուն իմաստը:
Այստեղ ուշադրություն է դարձվում հյուրերի անվտանգությանն ու անձնական տարածքը հարգելուն: Հյուրանոցի յուրաքանչյուր համար ունի իր անհատական ավտոկայանատեղը և ամեն համարում միայն այդ սենյակին բնորոշ դիզայն է:
Շքեղ դիզայն, հատուկ մտածված դետալներ, ֆրանսիական ինտերիեր ու իրար չկրկնող սենյակներ. մեր երկիր եկած հյուրերը Bastille-ում կարող են վայելել Հայաստանի հյուրընկալությունը, իսկ հայաստանցիները պարզապես բացահայտել հյուրանոցային սպասարկման նոր որակ:
Facebook/Bastille Hotel Yerevan
Հեռ. +374 44 141114
Հասցե՝ Արաբկիր, Արղության 8/3