Recent posts
To top
5 May

Դիզայներ Ազեդին Ալայայի հագուստների ցուցահանդեսը՝ Լոնդոնում

Image00003

Դիզայնի լոնդոնյան թանգարանն առաջին անգամ Բրիտանիայում կազմակերպել է Ազեդին Ալայայի անհատական ցուցահանդեսը:

Միջոցառումն իրականացնելու միտքը ծագել է կուտյուրյեի մահվանից հետո՝ 2017 թվականի նոյեմբներին: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են հեղինակի աշխատանքները՝ 1980-ականներից մինչև 2017 թվական:

Image00005

Ալայայի հագուստների առանջնահատկությունն  այն է, որ նա միշտ աշխատել է սեփական ժամանակով՝ գլուխ չխոնարհելով  նորաձևության ոլորտի այլ ներկայացուցիչների առաջարկած տարբերակներին:

Թունիսցի դիզայները մոլորակի ամենագեղեցիկ և հայտնի կանանց սիրելին էր՝ նրանց ճաշակի և ոճի արտահայտողը: Alaïa նորաձևության տան հաճախորդներից են եղել Գրետա Գաբոն, Մադոննա, Նաոմի Քեմփբելը, Միշել Օբաման, Ռիհաննան և ուրիշներ:

Image00001