Recent posts
To top
19 Jun

AUDI Q5 ավտոմեքենայի շնորհանդեսը և 10 փաստ AUDI Q5-ի մասին

Երևանում կայացավ  նոր  AUDI Q5 ավտոմեքենայի շնորհանդեսը : EL-ն առանձնացրել է 10 փաստ այս յուրահատուկ մոդելի մասին:

Նոր Audi Q5-ը այս մոդելի երկրորդ սերունդն է։ Առաջին սերունդը ասպարեզ էր հանվել 2008 թվականին որպես մրցակից BMW X3 և Mercedes GLK մոդելների։ Իր արտադրական կյանքի ընթացքում առաջին սերնդի մոդելը շատ լավ ընդունելության է արժանացել վաճառվելով 1 միլիոն 600 հազար օրինակով, ինչն էլ թույլ է տվել մակնիշի ղեկավարությանը մեքենային բնորոշել որպես ամենագնացների պրեմիում հատվածի չեմպիոն։

_AV_9565

  1. Նոր սերնդի մոդելը ստեղծվել է MLB evo անվանումն ստացած պլատֆորմի վրա, որի ունիվերսալ հատկությունները թույլ են տալիս ամենատարբեր տիպի և չափի մոդելներ ստեղծել՝ Audi A4-ից մինչև Bentley Bentayga, այնպես որ մեքենայի ապագա տերերը կարող են պարծենալ, որ իրենց մեքենան ազգակցական կապեր ունի Bentley-ի շքեղ ամենագնացի հետ։
  2. Նոր AudiQ5 պրեմիում քրոսովերը արտաքնապես լիովին փոփոխության է ենթարկվել և նմանվել ավագ մոդելին՝ Audi Q7-ին։ Հատկապես առաջնամասի ձևավորումը ռադիատորի բնորոշ քողարկիչով ընդգծում է երկու մոդելների սերտ ազգակցական կապը։ Նոր Q5-ի ընդհանուր համամասնություններն ու թափքի կառուցվածքը նախկին սերնդի էվոլյուցիոն զարգացումներն են մեքենայի չափերի որոշ հավելումով։ Audi Q5-ի նոր սերունդն ընկալվում է ավելի ժամանակակից, համամասնորեն ավելի ներդաշնակ և ավելի պատկառելի։ Այն ավելի թանկարժեք և ստատուսային է ընկալվում, քան նախկին մոդելը։
  3. Նոր AudiQ5-ը համալրվել է թանկարժեք սարքավորումներով և օժանադակ համակարգերով, որոնք նախկինում առկա չեն եղել մեքենայի վրա և տեղադրվել են ավելի բարձր դասի եղբայրակից մոդելների վրա։
  4. Audi Q5 երկրորդ սերնդի մոդելը սարքավորված է օդամղիչ կարգավորվող կախոցներով։ Այս հանակարգն ունի աշխատանքային 5։Նոր համակարգը թույլ է տալիս բարձրացնել մեքենայի թափքը արտաճանապարհային ռեժիմներում ավելի վստահ երթևեկելու համար։
  5. Մեքենայի սալոնում Audi-ին բնորոշ ընտիր նյութերով ձևավորում է, որի հիմքում վիրտուալ կոկպիտ անվանումով 12.3 դյույմ անկյունագծով սարքերի ֆիրմային վահանակն է ղեկանիվի հետում՝ ամենատարբեր ենթամենյուների համադրումով։ Մեկ այլ՝ 8.3 դյույմանոց էկրան էլ տեղադրված է տերպեդոյի կենտրոնական մասում օժանադակ սարքավորումների և համակարգերի ղեկավարման համար: Սալոնի լուսավորման համար նախատեսված են ամնեատարբեր գունային ձևավորումներ:_AV_9642
  6. Մեքենայի խելացի նավիգացիոն համակարգը հիշում է վարորդի սովորությունները և ճանապարհը գծելիս հաշվի առնում դրանք, առաջարկում այլընտրանքային ուղիներ խցանումները հաշվի առնելով։ Audi Q5-ը առատորեն սարքավորված է օժանդակ համակարգերով՝ ադապտիվ կրուիզ-կոնտրոլ, ցածր արագությունների ինքնակառավաման, հետիոտնի ճանաչման և ավտոմատ արգելակման, կայանման համակարգերով:
  7. Որպես հավելյալ սարքավորում Audi-ի Q5-ի վրա կարող է առաջարկվել նաև նորագույն Մետրիքս տեխնոլոգիայով առջևի լուսարձակներ։ Հարմարվող լուսադիոդային այս լուսարձակները նույնպես նախկինում ավելի բարձր դասի մոդելների վրա էր առաջարկվում։
  8. Նոր Audi Q5-ը կարողանում է Android Auto և Apple Car Play համակրգերով հաղորդակցվել ոչ միայն սմարթֆոնների, այլև SmartWatch ժամացույցների հետ, իսկ խորացած մելոմանների համար նախատեսված է Bang & Olufsen բարձրակարգ աուդիոհամակարգ 3D հնչողությամբ։
  9. Audi Q5-ի լիաքարշակ համակարգը ոչ սիմետրիկ Torsen միջսռնային դիֆերենցիալից բացի համալրվել է նաև նոր Quattro ultra համակարգով, որը հնարավորություն էտալիս կարդանային լիսեռը անջատել, երբ մեքենան ընդանում է առաջնաքարշակ ռեժիմով, ինչը կնպաստում է վառելիքի տնտեսմանը։
  10. Audi Q5-ն առայժմ առաջարկվում է 2 տիպի շարժիչներով՝ բենզինային և դիզելային: Բենզինային 2լ աշխատանքային ծավալով 4 մխոցային տուրբոշարժիչն ունի հզորության 2 աստիճան 190 և 252 ձիաուժ, որոնք առանձնանում են վառելիքի տնտեսմամբ:

_AV_9562 _AV_9563
_AV_9567 _AV_9570 _AV_9573 _AV_9574 _AV_9579 _AV_9583 _AV_9584 _AV_9589 _AV_9592 _AV_9593 _AV_9596 _AV_9597 _AV_9599 _AV_9603
_AV_9609 _AV_9614 _AV_9616 _AV_9625 _AV_9629 _AV_9632 _AV_9634 _AV_9637

_AV_9644 _AV_9647 _AV_9657 _AV_9659