Շարլիզ Թերոնը պայքարում է յուրաքանչյուր դերի համար. այն պետք է լինի համոզիչ՝ խաղով ու կերպարով: Կերպարի մասին՝ Monster ֆիլմում նկարահանվելու համար, օրինակ, նա գիրացել էր 13 կիլոգրամով, Sweet November-ի համար հակառակը՝ նիհարել: Նոր Atomic Blonde ֆիլմում նկարահանվելու համար նա կրկին քաշ է գցել և ձեռնամարտի դասեր առել: Էպիզոդներից մեկի նկարահանման ընթացքում դերասանուհին 2 ատամ է կոտրել:
Atomic Blonde –ը նկարահանվել է Էնթոնի Ջոնսոնի «Ամենացուրտ քաղաքը» կոմիքսների հիման վրա: Ֆիլմում իրադարձությունները զարգանում են 1989 թվականին Բեռլինում: Առաջարկում ենք դիտել ֆիլմի թրեյլերը և սպասել պրեմիերային: