Recent posts
To top
18 May

Ինչպե՞ս է փոխվել Աշվարիա Ռայի կերպարը. Կաննի օրինակով

1994 թվականին հնդիկ գեղեցկուհի Աշվարիա Ռայը նվաճեց Միսս Աշխարհ տիտղոսը և այդ օրվանից նրան  շատերն են համարում աշխարհում ամենագեղեցիկն ու անմրցելին:

Արևելյան գեղեցկուհուն արդեն վաղուց են համարում ոչ միայն, կանացիության և գրավչության, այլ նաև՝ Կաննի կինոփառատոնի խորհրդանիշ: Ֆրանսիական լազուրե ափին տեղի ունեցող կինոտոնին Աշվարիա Ռայն արդեն սովորական հյուր չէ. նա Կաննի հատուկ հյուրերից ու խորհրդանիշերից է դեռ 2000-ականներից:

FRANCE - MAY 23: 55th Cannes film festival: Stairs of "Devdas" In Cannes, France On May 23, 2002-Actress Aishwarya Rai (Miss Universe). (Photo by Pool BENAINOUS/DUCLOS/Gamma-Rapho via Getty Images)

2002 թվական, Կանն

Ի դեպ, մինչ այս՝ Կաննում մուսայի համբավ ունեցել է միայն Բրիջիթ Բորդոն:

Եվ իրոք, գեղեցկուհին հանրության հիացմունքի առարկան է դառնում՝ ամեն անգամ ներկայանալով նորովի և զարմացնող կերպարում:

Aishwarya Rai (Photo by Daniele Venturelli/WireImage)

2006 թվական, Կանն

Օրինակ՝ Կաննի 70-րդ կինոփառատոնին նրան մեծ անհամբերությամբ էին սպասում, իհարկե,  Աշվարիան երկար սպասեցնել չտվեց: Կաննի գորգին նա երկնագույն, շքեղ զգեստով էր: Ինչպես ասում են, L’Oréal Paris-ի դիմահարդարներին մնում էր միայն ընդգծել բնությունից շռայլորեն տրվածը:

Ասել, թե Աշվարիայի այս զգեստն ու կերպարն աժիոտաժ էր առաջացրել, նշանակում է չասել ոչինչ:

Image00003

2017-ին նա ևս մեկ զգեստ էր կրել. այս կարմիր զգեստն, իհարկե, երկնագույնի չափ չսիրվեց, բայց, վստահաբար, ավելի մեծ ուշադրության արժանացավ, քան որոշ աստղեր:

Image00002

Այս տարի ևս գեղեցկուհին կինոփառատոնի ամենասպասված հյուրերի ցանկում էր: Դերասանուհու ընտրած երկու զգեստներն էլ հավանության են արժանացել երկրպագուների և նորաձևության քննադատների կողմից, բայց սա արդեն ոչ ոքի չի զարմացնում:

Image00004
Հիացնում է:
Image00007