Recent posts
To top
29 Apr

Art Paris Art Fair 2016

img

Իրական գարունը Փարիզում սկսվում է հենց այս ժամանակահատվածում:  Յուրաքանչյուր տարի միայն մի քանի օրով Փարիզի սրտում գտնվող  Grant Palais մշակութային խոշոր կենտրոնը վերածվում է մի մեծ պատկերասրահի: Միայն բացման երեկոյին ներկա էին  17.000 այցելու: 22 երկրից ժամանած ավելի քան 2200 արվեստագետ ներկայացնում են  իրենց աշխատանքները: Այս տարի այցելուների թիվը հասել էր  240.000-ի :  Այս ցուցահանդես վաճառքն եվրոպական ամենահեղինակավոր իրադարձություններից մեկն է: Հյուրեր և այցելուներ են գալիս ամբողջ աշխարհից: Ցուցահանդեսը ուներ հատուկ ուղղվածություն. ներկայացվում էին աշխատանքներ հետպատերազմյան տարիներից մինչ այսօր: Միջոցառման մասնակիցների  48 %-ը Ֆրանսիայից  էին, իսկ  52%-ը արտասահմանից:  Մարտի 31-ից  ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածում մեկնարկեց  պատվավոր հյուր և ծագող տաղանդներ  ծրագրերը, ներկայացվեցին  նաև անհատական ​​ցուցահանդեսներ: Այս տարի առաջին անգամ մասնակցում էին  Ադրբեջանը, Կոլումբիան և Իրանը: Արդեն մի քանի տարի է այս ցուցահանդեսին մասնակցնում է նաև մեր հայրենակից Կարլ Լագգասը, ով ներկայացավ իր մեկ դոլար բրոնզե քանդակը:135238989_14593850983491n 518213110 artparis2016 art-paris-art-fair-2016-galerie-black-white-1080x721 Art-Paris-Art-Fair-2015 artparisartfair_standmagnina_3 Art-Paris-Art-Fair-during-its-2015-edition-865x577 grandpalais_photofacebook_artparisartfair (1) img mm_presse_fiac_02-AR une-oeuvre-de-l-artiste-philippin-ronal-ventura-photographiee-le-30-mars-2016-au-salon-art-paris-art-fair-2016_5574427 karl-lagasse-atelier