Recent posts
To top
4 Aug

Հուլիսի 29–ին  Գյումրիում նորաձևության տոն էր:

Գյումրիի պատմական Սև Ամրոցում  առաջին անգամ տեղի ունեցավ  ArmMod Fashion նախագծի հերթական 7 -րդ  մեծամասշտաբ Fashion  Show –ն`,,Together,,  անվանումով ` Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ներկայացվեցին  ինչպես Գյումրիից Անուշիկ Սարոյանի, Դիանա Չալիկյանի, Մարինե Սողոյանի, Խանում Մադոյանի ,Արփինե Կարապետյանի, Ազնիվ Մուրադյանի, Քնարիկ Մշեցյանի, Միքայել Պողոսյանի , ինչպես նաև  Հայկական Կարիտասի հագուստները, այնպես էլ Երևանի հայ երիտասարդ մոդելավորղների   Անի Չիչոյանի, Սառա Վարդանեսյանի,  Անուշ Մկրտչյանի, Նաիրուհի Գնդոյանի, Լուսին Մովսիսյանի,  Թինա Անդրիսյանի , Olympeah նորաձևության տան հագուստները:

Ինպես նաև առաջին անգամ հայտարարվեց  FC & ARMMOD  Showroom –ի մասին, որը կգործի օգոստոսի 20–ից :

Հագուստները ներկայացրեցին  Հայաստանի լավագույն մոդելները:

Ցուցադրությունը գեղեցիկ վարեցին  ճանաչված և սիրված մոդելներ  Նարե Զաքարյանը  և Վարդան Մնացականյանը, ովքեր  նաև  փայլեցին որպես հաղորդավարներ:

Միշտ փորձելով նպաստել հայկականի տարածմանը, այս անգամ նախագիծը փորձել էր  նպաստել նաև ներքին տուրիզմի զարգացմանը` միանալով,,ԱՐԻ ԳՅՈՒՄՐԻ,, կարգախոսին : Իսկ նախագծի գլխավոր նպատակը  իհարկե նաև Երևանից դուրս `մարզերում ևս նորաձևության ոլորտը ընդլայնելն էր  և  տեղի  տաղանդավոր մոդելավորողներին բացահայտելը:

Հյուրերի  համար էլ  հիանալի առիթ էր  այցելել Գյումրի , մասնակցել Գյումրի քաղաքային տուրին և երեկոյան ներկա գտնվել ցուցադրությանը:

Ի դեպ ինչպես բազմիցս նշել ենք նախագիծը  համագործակցում է  AFD  International Fashion Day-ի հետ, որը ամեն անգամ մեկ սկսնակ մոդելավորողի հնարավորություն է տալիս անվճար մասնակցելու Մոսկվայում կայանալիք շքեղ ցուցադրությանը: Չնայաց որ բոլոր մասնակիցները շատ տաղանդավոր էին և ընտրությունը շատ բարդ է եղել, բայց պետք է ընտրվեր մեկը :

Այս անգամ այդ հաջողակը Գյումրեցի երիտասարդ դիզայներ Դիանա Չալիկյանն է, ում շնորհավորում ենք և մաղթում հաջողություններ:

Ցուցադրությանը սիրով աջակցել են`

 ,,Գյումրի,, գարեջրի  ընկերությունը

,,Sevan ,, ջրերի գործարանը

,, Տրանս Ակնթարթ,, ընկերությունը

Texart Print  տպագրատունը

Հայտնի ոճաբան և վարսահարդար` Ժակ Թեքեյանը

Գյումրու Վանատուր և Ոսկե Ծիրան հյուրանոցային համալիրները:

 ,,Davis Gym,,  մարզասրահը

,,Sena,, լիմոնադները

,,Gyumri Tour,,  տուրիստական ընկերությանը

  Fashion Campus նորաձևության դպրոցը

 Հայկական տեղեկատվական կենտրոնը

Դիմահարդարներ`  Լիդիա Վասակյանը, Արփինե Հարությունյանը և Արուսյակ Կիրակոսյանը

_MG_1261 _MG_1264 _MG_1268 _MG_1282 _MG_1305 _MG_1325 _MG_1340 _MG_1352 _MG_1357 _MG_1373 _MG_1506 _MG_1527 _MG_1535 _MG_1715 _MG_1730 _MG_1748 _MG_1773 _MG_1779 _MG_1802 _MG_1816 _MG_1828 _MG_1839 _MG_1854 _MG_1875 _MG_1892 _MG_1931 _MG_1950 _MG_1960 _MG_1970 _MG_1975 _MG_1986 _MG_1999 _MG_2008 _MG_2016 _MG_2026 _MG_2042 _MG_2059 _MG_2274 _MG_2276 _MG_2294 _MG_2302 _MG_2312 _MG_2327 _MG_2345 _MG_2354 _MG_2372 _MG_2405 _MG_2409 _MG_2421 _MG_2436 _MG_2476 _MG_2488 _MG_2513 20431671_1035912009879140_7774808517999199010_n 20507704_1037590643044610_7226281828045966669_o 20525632_1377535535657937_6804738623206738783_n 20604365_1037177993085875_6670265200707943909_n