Recent posts
To top
30 May

Քաղաքավարությունը` ֆրանսիական ձևով. Աննա Դեբար

_AV_2393

Ֆրանսիական էթիկետը` Հայաստանում.մայիսի 29-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում կայացավ գործնական էթիկետի և դիվանագիտական արարողակարգերի ֆրանսիացի առաջատար փորձագետ-խորհրդատու Աննա Դեբարի մամուլի ասուլիսը: «Etiquette à la française» էթիկայի դպրոցի և «EXCELLENCE» ընկերության հիմնադիր- ղեկավար Աննա Դեբարը հայաստանյան այցի ընթացքում արդեն անցակացրել էր իր առաջին՝ էթիկետի միջազգային նորմերի և սկզբունքների մասին վարպետության դասընթացը հյուրընկալության, հյուրասիրության և շատ այլ թեմաների մասին: Այս քննարկման ընթացքում, ողջունելով ներկաներին, Հայաստանյան «ART CLUB NADJAR» ընկերության տնօրեն Կարինե Նազարյանը նշեց. «Մենք երկար ժամանակ մտածում էինք, թե ինչ միջոցառում է անհրաժեշտ կազմակերպել, որը կլինի թե´ հետաքրքիր, թե´ օգտակար: Մեր գործընկերների հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշեցինք Հայաստան հրավիրել պրոֆեսիոնալի, ով իր փորձով և գիտելիքներով կարող է փոխանցել պրակտիկ ու միջազգային նորմերին համապատասխան հմտություններ. իր գործունեության ոլորտում լավագույններից է Աննա Դեբարը»: Աննա Դեբարը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ իր հայաստանյան այցը լի է հիանալի և վառ տպավորություններով: «Արդեն տեղի է ունեցել առաջին վարպետության դասընթացը, որի ընթացքում հնարավորություն եմ ունեցել հանդիպել հյուրընկալության ոլորտում աշխատող մենեջերների հետ: Հիմնական խնդիրն ամերիկացի, եվրոպացի, ասիացի հաճախորդների հետ քիչ շփումն է և միջազգային փորձի պակասը: Հայաստանն ավելի ու ավելի է բաց դառնում միջազգային զբոսաշրջության համար, ուստի անհրաժեշտ է իմանալ ամեն երկրի հյուրի հետ ճիշտ շփվելու կանոնները, իմանալ՝ ինչպես ողջունել, մեկ խոսքով ասած՝ տիրապետել միջազգային էթիկետին: Իմ գլխավոր նպատակն է ուղղորդել նրանց իմ խորհուրդներով, ինչի արդյունքում նրանց համար կհեշտանա միջազգային էթիկետին և արարողակարգերին հետևելու գործընթացը»: Աննա Դեբարի վարպետության դասընթացի շրջանակներում քննարկվել են էթիկետի, արարողակարգի, վարվեցողության կանոնները (savoir-vivre) և քաղաքավարության սկզբունքները, էթիկայի հետ առնչվող մարդկային գլխավոր արժեքները, հաճախորդների հոգեբանությունը, էթիկական կոդեքսների կարևորությունը հյուրընկալության և հյուրասիրության ոլորտներում, հաճախորդներին ողջունելու և ներկայանալու կանոնները, օտարերկրացի հաճախորդների հետ հարաբերությունները, հագուստի և արտաքինի (dress code) դերն ու կարևորությունը, վերբալ հաղորդակցությունները, մարմնի լեզուն, ժեստերը, դիմախաղը, ժպիտը, հաճախորդների սպասումները բացահայտելու և նրանց հետ զրուցելու արվեստը: Էթիկետի ու արարողակարգի մի շարք գրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ Աննա Դեբարի այցը կազմակերպել է հայաստանյան «ART CLUB NADJAR» ընկերությունը՝ Մոսկվայի «ART NADJAR» միջազգային պատկերասրահի հետ համատեղ:

_AV_2393 _AV_2395 _AV_2398 _AV_2400 _AV_2402 _AV_2405 _AV_2407 _AV_2409 _AV_2411 _AV_2413 _AV_2416 7 8 VAR_0383 VAR_0393 VAR_0404 VAR_0408 VAR_0418 VAR_0433 VAR_0473AD