Recent posts
To top
13 Jun

Արքայազնի «թաքնված տաղանդը»

Image00001

Արդեն գաղտնիք չէ, որ Մեգան Մարկլի անհատական ոճաբանը նրա մտերիմ ընկերուհին է՝ Ջեսիկա Մարլունին:  Վերջին շրջանում, սակայն, հաճախ են խոսում, որ Մեգանը խախտում է թագավորական արարողակարգի ընդունված կանոնները՝ ընտրելով ոչ ճիշտ զգեստներ և հագուստներ:

Այս և ոչ միայն այս բացթողումը լրացնելու համար՝ գործին խառնվում է նաև արքայազն Հարրին:

Image00002

Զույգի մտերիմների խոսքով՝ Մեգանի հագուստի ընտրության հարցում արդեն վերջին խոսքը արքայազն Հարրին է պատկանում: Հենց նա է ընտրում՝ ինչն ինչպես համադրել: Հարրին կազմակերպում է նաև կնոջ և թոփ-դիզայներների հանդիպումները:

Բրիտանական թերթերից մեկի աղբյուրը նաև նշել է՝ Հարրին Մեգանի գաղտնի-ոճաբանն է:

Իսկ արքայազնի նոր տաղանդի բոլոր «հետևանքներն» իր վրա է կրում կինը՝ Մեգան Մարկլը: