Recent posts
To top
23 Oct

Սեզոնային միտումները՝ ըստ Արփինե Կոշտոյանի

KAR_7702

Մենք կօգնենք Ձեզ` հետևելու սեզոնային նորաձևության զարկերակին: El.am-ը պարբերաբար ներկայացնում է հայ դիզայներների խորհուրդները: Այժմյան տենդենցների մասին զրուցել ենք դիզայներ Արփինե Կոշտոյանի հետ:

KAR_7672

-Արփինե, եկեք սկսենք աշուն-ձմեռ հավաքածուի հիմնական տենդենցներից…

-Ամենավառ տենդենցներից են Cardigan-ները: Այն համադրելի է և՛ սպորտային, ջինսային հագուստի հետ, և՛ էլեգանտ զգեստների: Աշնան թելադրանքով Cartigan-ները պետք է լինեն շատ գունեղ ու հետաքրքիր: Պարզապես չհագնենք հագուստ ու դուրս գանք. միշտ վրայից ունենանք ինչ-որ հետաքրքիր տարր, որն ավելի է հեշեցնում դեպի աշուն տանող եղանակի մասին:

KAR_7723

-Իսկ որո՞նք են աշնան թրենդային գույները:

-Նորաձևությունն այս առումով շռայլ է գտնվել և աշնանը մեզ թելադրել է գրեթե բոլոր գույները: Չեմ կարող որևէ գույն առանձնացնել: Այսպես ասեմ՝ թրենդային է ստացվել բոլոր գույների միքսը: Նույնիսկ այն գույների, որոնք երբևէ չէինք մտածի, թե իրար հետ կարող են համադրելի լինել:

-Ի՞նչն է նորաձևությունից դուրս:

-Կիպ շալվարները. պետք է պարտադիր տպավորություն լինի, որ շալվարը քո վրա մեծ է՝ Oversize: Դուրս են եկել կարճ, կիպ զգեստները. նորաձևությունը պահանջում է մինիմալիստական, պարզ, ուղիղ ձևածք: Նորաձևությունից ընդհանրապես դուրս է եկել վուլգարությունը: Վուլգար բոլոր տեսակի շորերը նորաձև չեն:

Փայլե՞րը

-Այլևս նորաձև չեն, անցած սեզոնին շատ շահարկվեցին:

KAR_7773

Ինչո՞ւ զգեստ ընտրել «KOSHTOYAN FASHION»-ից:

-Մեր բրենդը ստեղծում է հագուստ ակտիվ, պահանջկոտ և էլեգանտ ոճը սիրող կանանց համար: Հիմնականում մեր հաճախորդները միջին տարիքի կանայք են, բայց հագուստը հեշտ դառնում է նաև թինեյջերական:

Արփինե՛, ասում են՝ նորաձևությունը փոխվում է, ոճը՝ մնում: Համաձա՞յն եք:

-Իհարկե, ինչքան էլ մենք նորաձևություն ենք քարոզում, բայց ես ինքս էլ կողմնակից եմ, որ մարդն ունենա իր ուրույն ոճը: Ոճային մարդը ամենանորաձևն է: Պետք է հագնել այն, ինչն իսկապես քոնն է:

KAR_7702

Ձեր dress -code-ը՞

-Իմ dress-code-ը շատ տարբեր է լինում: Միշտ ընտրում եմ այնպիսի look, որ օրվա մեջ շատ հեշտ լինի, ընդհամենը կոշիկը փոխելով, ստանալ ինձ հարմար կերպար: Օրինակ՝ հենց հիմա գալիս եմ նկարահանումից. բարձրակրունկներով եմ, էլեգանտ, բայց սպորտային վերնաշապիկով: Ձեզանից հետո կհագնեմ սպորտային կոշիկներս, рюкзак-ս և բալիկիս հետ կգնամ տուն:

KAR_7682

Եթե կա ինչոր բարդ բան. դա կատարյալ զգեստի ընտրությունն է: Ո՞ր զգեստը կընտրեիք այսօրվա երեկույթի համար:

-Երբ ես չգիտեմ ինչ ընտրել, միշտ ընտրում եմ սևը: Բոլոր սև զգեստներն իմ ֆավորիտ զգեստներն են:

KAR_7753

Ի՞նչ է պետք կնոջը մշտապես լավ տեսք ունենալու համար:

-Ժպիտ ­(ժպտում է.-հեղ.) :

KAR_7761 new

KAR_7696 KAR_7686