Recent posts
To top
3 Dec

Արնո Հենրի Մենսոնին հաջողվել է մոլորեցնել Moschino, Chanel և այլ բրենդների պատասխանատուներին

Ոչ ոք չէր իմանա Արնո Հենրի Մենսոնին անունը, եթե չպարզվեր՝ նրան հաջողվել է մոլորեցնել Moschino,Vetements, Rick Owens, Balmain և Chanel բրենդների պատասխանատուներին: Մենոսնը ներկայացել է որպես Dazed ամսագրի խմբագիր և հագուստ է խնդրել I-D, Elle, Another և Dazed ամսագրերի հետագա ֆոտոշարքերի համար: Վստահություն շահելու համար «հնարամիտ բրենդամոլը» հավատացրել է՝ ըստ Business of Fashion-ի, ինքն աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Berlutti բրենդն, օրինակ, խաբվել ու նրան է «նվիրել» 10000 եվրո արժողությամբ հագուստ: Մենսոնը վերցրել է այն ինչ կարողացել է ու անհետացել. զանգերն անպատասխան են, էլեկտրոնային հասցեն՝«լուռ», իսկ պահանջը հայտնի՝ նա ցանկանում է, որ վերաթողարկվի Dazed ամսագրի ճապոնական տարբերակը:

IMG_0966