Recent posts
To top
30 Mar

ArmMod Fashion & Image Studio-ի ցուցադրությունը՝ plus size և plus age մոդելների մասնակցությամբ

DSC_5796

Երեկ Ararat hotel-ի ընդարձակ սրահում կայացավ ArmMod Fashion & Image Studio–ի ցուցադրությունը: Այս անգամ շեշտը դրված էր թրենդային գծերի և վառ գույների վրա:

Ցուցադրությունը եզակի էր նրանով, որ առաջին անգամ էին 11 դիզայներներ համատեղ ստեղծում մեկ հավաքածու: Ի դեպ,  ճանաչված մոդելներից բացի՝ պոդիումում քայլեցին նաև plus size և plus age մոդելներ:

Արդեն  2 տարվա պատմություն ունեցող  նախագիծը   դրական տեղաշարժեր արեց հայկական նորաձևության բնագավառում: Այն սիրվեց և ընդունվեց հասարակության կողմից, իսկ «Հայկականը նորաձև է» կարգախոսը  լայնորեն տարածվեց:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը նշեց.

« Մեծ չափսերի ոճային հագուստ գտնելը այժմ մեծագույն խնդիր է, այդ իսկ պատճառով ցանկացանք ցույց տալ բոլորին, որ ոճային , գեղեցիկ, ինքնատիպ և իհարկե մատչելի հագուստ կարելի է գտնել մեր ստուդիայից: Հաջորդ կարևոր նպատակը ևս մեկ կարծրատիպ կոտրելն էր, ցանկացանք ապացուցել, որ հայ կանայք ցանկացած տարիքում են գեղեցիկ և ինքնավստահ, ինչն էլ փաստեցին մեր plus size և plus age մոդելները:

Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ մենք կարողացանք ներկայացնել 11 դիզայներների կողմից  ստեղծված 1 հավաքածու»:

DSC_5580

Ցուցադրության գլխավոր հովանավորն էր`Catalea Wellness club-ը: Մոդելների Total look-ը ապահովել էր Catalea wellnes club-ի  ստիլիստ-վարսահարդարներ Արմեն Աբրահամյանի և Ռիմա Սիմոնյանի և make up արտիստ Նվարդ Դովլաթյանի կողմից:

 Plus size մոդելների վարսահարդարումը և դիմահարդարումը ապահովել է Maggo deluxe գեղեցկության սրահը: Ցուցադրության գործընկերներն էին`
TexArt print
 տպագրատունը, Davi’s Gym-ը, Երևանի Շամպայն Գինիների գործարանը, Hermin design & decor ստուդիան, «CANNI»մասնագիտացված խանութների ցանցը:

Նարե’z by Նարե Բաբայան,  Balmari by Մարինե Բալասանյան,  Maru by Մարիկա Թունյան, Just Mila by Միլա Կարապետյան, Manumood by Անուշ Մկրտչյան,  Shuis by Շուշաննա Իսպիրյան,  JenA by Ժենյա Ասատրյան,  West wind by Դիանա Սայրադյան,  Janet by Ժանետ Հովսեփյան,  Liatom by Լանա Գրիգորյան,  Enaya by Գայանե Բաղդասարյան,  TexArt by Ժենյա & Տաթև,  Հագուստները համադրվեցին «NayՆայ», պայուսակներով և «ACO» by Աստղիկ Սաֆարյան գլխարկներով:

Ցուցադրության գեղարվեստական մասը ղեկավարել են ճանաչված և սիրված մոդել, «Մարու» բրենդի հիմնադիր Մարիկա Թունյանը և ArmMod Fashion & Image Studio-ի գովազդի պատասխանատու, մոդել Նարե Զաքարյանը:

Եվ այսպես ներկայացված հավաքածուն կարող եք ձեռք բերել ArmMod fashion & image studio-ից և ուշադրություն միայն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կգործի 20% զեղչված գին:

Արդեն չորս ամիս է, ինչ գործում է ArmMod Fashion & Image Studio-ն, այն գտնվում է Բաբայան 26 հասցեում, հեռ.` 094 21 61 34

DSC_5581 DSC_5584 DSC_5586 DSC_5588 DSC_5589 DSC_5591 DSC_5596 DSC_5605 DSC_5606 DSC_5608 DSC_5609 DSC_5614 DSC_5616 DSC_5621 DSC_5628 DSC_5632 DSC_5638 DSC_5643 DSC_5645 DSC_5646 DSC_5652 DSC_5703 DSC_5724 DSC_5728 DSC_5735 DSC_5737 DSC_5740 DSC_5743 DSC_5747 DSC_5751 DSC_5755 DSC_5768 DSC_5777 DSC_5778 DSC_5781 DSC_5782 DSC_5790 DSC_5792 DSC_5796 DSC_5800 DSC_5801 DSC_5804 DSC_5806 DSC_5808 DSC_5813 DSC_5815 DSC_5822 DSC_5828 DSC_5839 DSC_5843 DSC_5846 DSC_5849 DSC_5853 DSC_5855 DSC_5859 DSC_5869