Recent posts
To top
27 Jun

Արևային Մելանյան` Emilio Pucci-ի զգեստով

Image00006

Սպիտակ տան տիկինն արդեն լիովին հարմարվել է  իր կյանքի «պաշտոնական» ու արարողակարգային  շրջանների առատությանը: Նախորդ շաբաթ Մելանյա Թրամփը ընդունեց Պանամայի նախագահին ու առաջին տիկնոջը, 2 օր առաջ՝ պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Ինդրի Նարենդրա Մոնդիին՝ Հնդկաստանի վարչապետին:

Image00008

Արարողակարգը՝ արարողակարգ, բայց նորաձև տիկնոջ տեսքն ու դիրքը մամուլը ուղղակի չի կարող անտեսել: Եվ, փառք աստծո, որ չի անտեսում. այլապես ամռան տապին, fashion-գուրուները նորաձևության պակասից շնչահեղձ կլինեին:

Image00007

Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպման համար Մելանյան ընտրել է արևային ու արևագույն զգեստ՝ Emilio Pucci-ից: Ձեռքին՝ մեծ քարով մատանի, աչքերը՝ գեղեցիկ ընդգծված, մազերը՝ նորաձև հարդարված. Մելանյա Թրամփը գիտի ինչպես տպավորել՝ առաջին դեմքերից մինչև նորաձևության առաջատար գիտակների:

Image00004