Recent posts
To top
14 Jul

Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը՝ Արամ MP3-ի նոր տեսահոլովակի մասին

Image00001

Երեկ կայացավ Արամ MP3-ի նոր «Վեր ու վար» տեսահոլովակի շնորհանդեսը:  Երգչի նոր աշխատանքը youtube-ում արդեն հասցրել են դիտել ու գնահատել հազարավոր մարդիկ:

Մենք զրուցել ենք տեսահոլովակի ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ՝ պարզելով հոլովակի նկարահանման մանրամասներն ու իմանալով ավելին՝ նոր «Վեր ու վարի» մասին:

Image00008

Ռեժիսորի խոսքով՝ մի քանի օր տևած նկարահանումներն անցկացվել են Ենոքավանում, իսկ գլխավոր դերերում հենց տեղացիներն են: Տեղում հայտարարվել է  քասթինգ, ապա ընտրվել են տեսահոլովակի հերոսները:

«Ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, իհարկե, բարդ է, սակայն ամեն ինչ արեցինք, որպեսզի ստանանք առավելագույնը, որպեսզի աշխատանքը լավ ստացվի»,- ասում է Արամայիս Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է Արամ MP3-ի հետ աշխատելուն՝ ռեժիսորի խոսքով երգչի հետ աշխատելը միշտ էլ հաճելի է եղել ու իրենք կես բառից հասկանում են իրար:

Առաջարկում ենք դիտել հոլովակն ու գնահատել այն: