Recent posts
To top
8 Dec

Արաբ միլիարդատերն առաջարկություն է արել Ռիհաննային

Image00020

Ռիհաննան այս տարվա «նորություններ ստեղծողներից» մեկն էր. խենթ ու խելառ հագուստներ, վառ ու գունավոր կերպարներ, քաշի ավելացում և վերջապես՝ սիրավեպ արաբ միլիարդատիրոջ հետ: Երեկոյան գեղեցկուհին իր ինստագրամյան էջում լուսանկար էր տեղադրել, ինչն էլ հերթական քննարկման առիթն է դարձել:

Բանն այն է, որ երկրպագուները նկատել են երգչուհու ադամանդե մատանին: Քանի որ այլ մատանիներ երգչուհու մատները չեն զարդարել, երկրպագուները որոշել են, որ հենց սա է այն միակ յուրահատուկը: Համաձայն շշուկների՝ սա հենց այն մատանին է, որ նվիրել է արաբ միլիարդատեր Հասան Ջամիլը:

Image00004

Որոշ ժամանակ առաջ դեռ խոսվում էր,  որ Հասանը Ռիհաննային առաջարկություն է արել: Երգչուհին և նրա գործակալներն  այս փաստը դեռ չեն մեկնաբանել: Հիշեցնենք, որ զույգին վերջին անգամ միասին նկատել էին այս ամռանը: Չնայած զույգը հաճախ չի հայտնվում հասարակական վայրերում՝ բայցերկրպագուները գրեթե վստահ են՝ սա պարզապես սիրային կապ չէ, ավելի լուրջ է: