Recent posts
To top
15 Nov

A&R Tour-ի և Tez Tour-ի համագործակցության մեկ ամյակը

KAR_9835

Միջազգային ամենահեղինակավոր տուր օպերատոր Tez Tour-ը 2017 թվականի նոյեմբերի 1-ից կրկին Հայաստանում է:

Նոյեմբերի 12-ին A&R Tour-ը՝ Tez Tour-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, նշեց Tez Tour-ի հետ համատեղ աշխատանքի մեկ ամյակը:

Մեգերյան Կարպետում հավաքվել էին լավագույն ընկերները, հավատարիմ գործընկերները, ոլորտի ներկայացուցիչներն ու վերջերս ճանաչողական այցով Շարմ Էլ Շեյխ մեկնած մասնակիցները:

Երեկոն անցավ ջերմ և անակնկալներով լի մթնոլորտում. տեղի ունեցան խաղարկություններ և մրցանակաբաշխություն: Խաղարկվեց Երևան-Շարմ Էլ Շեյխ-Երևան ավիատոմս և 100 $-ի վաուչեր: Ավիատոմսը շահողին Մեգերյան Կարպետը նվիրեց հայկական դիզայնով շարֆ:

Մրցանակաբաշխությամբ լավագույն վաճառք ապահոված գործակալը ստացավ մեկ երկտեղանոց սենյակ Շարմ Էլ Շեյխի շքեղ հյուրանոցներից մեկում 7 գիշերակացի համար:

Մեկ տարվա բուռն աշխատանքի շնորհիվ A&R Tour-ը Tez Tour-ի հետ համատեղ հասցրել է գրանցել բազում հաջողություններ, այդ թվում՝ Tez Tour-ի ուղեկցությամբ առաջին ճանաչողական այցը դեպի Շարմ Էլ Շեյխ:

Մասնակիցների տպավորությունները թարմ են և դեռ երկար կհիշվեն, իսկ արդեն ամանորին իրականացվելու է չարթերային թռիչքներ դեպի Եգիպտոս՝ Շարմ Էլ Շեյխ A320 հարմարավետ օդանավերով:

Երեկոյի ընթացքի մասին կպատմի նաև մեր ֆոտոշարքը և վիդեոհոլովակը:

KAR_0019 KAR_0062 KAR_0073 KAR_0083 KAR_0024 KAR_0096 KAR_0097 KAR_0099 KAR_0105 KAR_0110 KAR_0118 KAR_0129 KAR_0140 KAR_0157 KAR_0161 KAR_0183 KAR_0189 KAR_0196 KAR_0207 KAR_0212 KAR_0217 KAR_9767 KAR_9771 KAR_9773 KAR_9775 KAR_9778 KAR_9784 KAR_9794 KAR_9801 KAR_9802 KAR_9812 KAR_9814 KAR_9830 KAR_9833 KAR_9835 KAR_9841 KAR_9842 KAR_9851 KAR_9856 KAR_9867 KAR_9873 KAR_9875 KAR_9884 KAR_9903 KAR_9905 KAR_9915 KAR_9916 KAR_9918 KAR_9921 KAR_9923 KAR_9932 KAR_9934 KAR_9938 KAR_9939 KAR_9947 KAR_9949 KAR_9957 KAR_9958 KAR_9961 KAR_9964 KAR_9981 KAR_9988

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Վիդեոհոլովակը՝ Վալեր Բալասանյանի